Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել ՀՕՄ-ի 100-ամյա<br /> ծառայությունը<br />


Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել ՀՕՄ-ի 100-ամյա
ծառայությունը

  • 13-04-2010 20:20:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 8-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պալատում, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՕՄ-ի 100-ամյակի եւ ԼՕԽ-ի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, տեղի է ունեցել մեծ հանդիսություն: Ինչպես հաղորդում են Անթիլիասի մայրավանքից, միջոցառմանը ներկա են եղել Արամ Ա կաթողիկոսի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, հայ կաթոլիկ համայնքի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Վարդան Աշգարյանը, Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության ատենապետ Սողոմոն Քիլաղպյանը, Լիբանանի հայ եւ օտար կուսակցությունների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ, պետական եւ պատկան մարմինների ներկայացուցիչներ, բարերարներ եւ հյուրեր: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ՀՕՄ-ի եւ ԼՕԽ-ի գործունեությունը ներկայացնող տեսաերիզ: Միջոցառման վերջում շնորհավորելով ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը Արամ Ա կաթողիկոսի անունից ՀՕՄ-ի կենտրոնական վարչությանը հանձնել է Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play