Հալեպի պետական համալսարանի լեզվագիտական կենտրոնում բացուելու<br /> է հայոց լեզուի ուսուցման ամբիոն<br />


Հալեպի պետական համալսարանի լեզվագիտական կենտրոնում բացուելու
է հայոց լեզուի ուսուցման ամբիոն

  • 07-04-2010 16:46:00   |   |  Հասարակութիւն
ՀԱԼԵՊ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնեանը եւ Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեն ապրիլի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են Հալեպի համալսարանին կից լեզվագիտական կենտրոնում հայոց լեզուի ուսուցման ամբիոնի բացմանն առնչուող խնդիրներ: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել սեպտեմբերի 1-ից կենտրոնում սկսել հայոց լեզուի ուսուցման դասընթացները ինչպէս արաբների, այնպէս էլ սիրիահայերի համար: ԵՊՀ-ի ռեկտորը պատրաստակամութիւն է յայտնել Հալեպ գործուղել հայոց լեզուի դասախօս, կենտրոնին ապահովել նաեւ ուսումնական նիւթերով, գրականութեամբ ու համակարգիչներով: Ն.Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզուի ուսուցման լսարանն արդէն կահաւորուած է եւ պատրաստ է ուսումնական գործընթացին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, կողմերը քննարկել են նաեւ ապագայում Հալեպի համալսարանում հայագիտութեան ամբիոնի բացման հնարաւորութիւնները: Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Աշոտ Մանուկեանը եւ Սիրիայի Հայ աւետարանական համայնքի համայնքապետ Յարութիւն Սելիմյանը:
  -   Հասարակութիւն