Հալեպի պետական համալսարանի լեզվագիտական կենտրոնում բացվելու<br /> է հայոց լեզվի ուսուցման ամբիոն<br />


Հալեպի պետական համալսարանի լեզվագիտական կենտրոնում բացվելու
է հայոց լեզվի ուսուցման ամբիոն

  • 07-04-2010 16:46:00   | Սիրիա  |  Հասարակություն
ՀԱԼԵՊ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեն ապրիլի 6-ի հանդիպման ընթացքում քննարկել են Հալեպի համալսարանին կից լեզվագիտական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման ամբիոնի բացմանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 1-ից կենտրոնում սկսել հայոց լեզվի ուսուցման դասընթացները ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար: ԵՊՀ-ի ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաեւ ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով: Ն.Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է եւ պատրաստ է ուսումնական գործընթացին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, կողմերը քննարկել են նաեւ ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն