ԿԺԴՀ-ին առնչուող ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցութիւնն աւարտուել է<br /> անարդիւնք<br />


ԿԺԴՀ-ին առնչուող ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցութիւնն աւարտուել է
անարդիւնք

  • 06-04-2009 17:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում աւարտուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտահերթ խորհրդակցութիւնը Հիւսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ կապուած իրադրութեան առնչութեամբ: ԱԽ-ի մշտական հնգյակի` ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները եւ ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցիչը քննարկել են հիւսիսկորեական հրթիռի արձակման հարցը, սակայն առայժմ չի յաջողուել համաձայնութեան գալ: Տոկիոն եւ Վաշինգտոնը պահանջում են միահամուռ դատապարտել հրթիռի արձակումը: Մոսկուան համոզուած է, որ անհրաժեշտ է աւելի զգուշաւոր եւ կշռադատուած մօտեցում: Փհենյանը պնդում է, որ ուղեծիր է դուրս բերել կապի արբանեակ: Սակայն, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարաւային Կորեայի տուեալներով, սարքը տիեզերք չի հասել, այն ընկել է Խաղաղ օվկիանոսը: Ճապոնիան արդէն մշակել է նոր բանաձեւի նախագիծ: Այն խստացնում է արդէն ձեռնարկուած պատժամիջոցները Հիւսիսային Կորեայի նկատմամբ: Սակայն որոշ դիւանագէտների կարծիքով, փաստաթղթի մշակումը, որը կբավարարեր Խորհրդի բոլոր անդամներին, առնուազն մէկ շաբաթ կտեւի:
  -   Միջազգային