ԿԺԴՀ-ին առնչվող ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունն ավարտվել է<br /> անարդյունք<br />


ԿԺԴՀ-ին առնչվող ՄԱԿ ԱԽ-ի խորհրդակցությունն ավարտվել է
անարդյունք

  • 06-04-2009 17:29:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում ավարտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ խորհրդակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ կապված իրադրության առնչությամբ: ԱԽ-ի մշտական հնգյակի` ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները եւ ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցիչը քննարկել են հյուսիսկորեական հրթիռի արձակման հարցը, սակայն առայժմ չի հաջողվել համաձայնության գալ: Տոկիոն եւ Վաշինգտոնը պահանջում են միահամուռ դատապարտել հրթիռի արձակումը: Մոսկվան համոզված է, որ անհրաժեշտ է ավելի զգուշավոր եւ կշռադատված մոտեցում: Փհենյանը պնդում է, որ ուղեծիր է դուրս բերել կապի արբանյակ: Սակայն, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի տվյալներով, սարքը տիեզերք չի հասել, այն ընկել է Խաղաղ օվկիանոսը: Ճապոնիան արդեն մշակել է նոր բանաձեւի նախագիծ: Այն խստացնում է արդեն ձեռնարկված պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Սակայն որոշ դիվանագետների կարծիքով, փաստաթղթի մշակումը, որը կբավարարեր Խորհրդի բոլոր անդամներին, առնվազն մեկ շաբաթ կտեւի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play