Նախաստորագրուել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ<br /> երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման յուշագրի նախագիծը<br />


Նախաստորագրուել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ
երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման յուշագրի նախագիծը

  • 03-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-3-ին Երեւանում կայացաւ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան ու Իրանի Ճանապարհների եւ հաղորդակցութեան նախարարութեան համատեղ յանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տրանսպորտի բնագաւառում համագործակցութեան ընդլայնմանը, բեռնափոխադրումների ծաւալների մեծացման, տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացմանը եւ սահմանի հատման գործընթացի դիւրացմանը վերաբերող հարցեր: Ըստ ձեռք բերուած համաձայնութեան, իրանական կողմը կաջակցի հայկական փոխադրողներին դէպի ԻԻՀ-ի հարաւային եւ հիւսիսային նաւահանգիստներ, ինչպէս նաեւ Հայաստանից ԻԻՀ-ի տարածքով դէպի այլ երկրներ եւ հակառակը տեղափոխուող ապրանքների տարանցման հնարաւորութիւն տրամադրելու հարցում: Նախաստորագրուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ ուղիղ երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման յուշագրի նախագիծը: Այն այնուհետեւ կստորագրուի ՀՀ նախագահի Իրան կատարելիք պաշտօնական այցի ընթացքում:
  -   Տնտեսութիւն