Նախաստորագրվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ<br /> երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման հուշագրի նախագիծը<br />


Նախաստորագրվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ
երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման հուշագրի նախագիծը

  • 03-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-3-ին Երեւանում կայացավ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության ու Իրանի Ճանապարհների եւ հաղորդակցության նախարարության համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնմանը, բեռնափոխադրումների ծավալների մեծացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը եւ սահմանի հատման գործընթացի դյուրացմանը վերաբերող հարցեր: Ըստ ձեռք բերված համաձայնության, իրանական կողմը կաջակցի հայկական փոխադրողներին դեպի ԻԻՀ-ի հարավային եւ հյուսիսային նավահանգիստներ, ինչպես նաեւ Հայաստանից ԻԻՀ-ի տարածքով դեպի այլ երկրներ եւ հակառակը տեղափոխվող ապրանքների տարանցման հնարավորություն տրամադրելու հարցում: Նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ուղիղ երկաթուղային գիծ կառուցելու մասին Փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Այն այնուհետեւ կստորագրվի ՀՀ նախագահի Իրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play