ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Չեխիայի հետ ՀՀՊ վերաբերեալ<br /> համաձայնագիրը մնում է ուժի մէջ<br />


ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Չեխիայի հետ ՀՀՊ վերաբերեալ
համաձայնագիրը մնում է ուժի մէջ

  • 26-03-2009 16:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած Միրեկ Տոպոլանեկի գլխաւորած չեխական կառավարութեան հրաժարականին, Վաշինգտոնը կշարունակի աշխատանքը Չեխիայի հետ այդ երկրի տարածքում ամերիկեան ՀՀՊ տարրեր տեղակայելու ուղղութեամբ: «ԱՄՆ-ը Չեխիայում ՀՀՊ օբյեկտների տեղակայման մասին համաձայնագիր է կնքել ոչ թէ հրաժարական տուած կառավարութեան, այլ չեխական պետութեան հետ, ուստի բոլոր համաձայնագրերն ուժի մէջ են մնում»,- յայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլոյ քարտուղարի տեղակալի պաշտօնակատար Գորդոն Դուգուդը: Ամերիկացի դիւանագէտը ընդգծել է, որ Չեխիայում ՀՀՊ օբյեկտների տեղակայման հետ կապուած աշխատանքը շարունակուելու է:
  -   Միջազգային