ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Չեխիայի հետ ՀՀՊ վերաբերյալ<br /> համաձայնագիրը մնում է ուժի մեջ<br />


ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. Չեխիայի հետ ՀՀՊ վերաբերյալ
համաձայնագիրը մնում է ուժի մեջ

  • 26-03-2009 16:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած Միրեկ Տոպոլանեկի գլխավորած չեխական կառավարության հրաժարականին, Վաշինգտոնը կշարունակի աշխատանքը Չեխիայի հետ այդ երկրի տարածքում ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայելու ուղղությամբ: «ԱՄՆ-ը Չեխիայում ՀՀՊ օբյեկտների տեղակայման մասին համաձայնագիր է կնքել ոչ թե հրաժարական տված կառավարության, այլ չեխական պետության հետ, ուստի բոլոր համաձայնագրերն ուժի մեջ են մնում»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Գորդոն Դուգուդը: Ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ Չեխիայում ՀՀՊ օբյեկտների տեղակայման հետ կապված աշխատանքը շարունակվելու է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play