Կարմիր խաչը ԿՀՎ-ին մեղադրել է բանտարկեալներին խոշտանգելու<br /> մէջ<br />


Կարմիր խաչը ԿՀՎ-ին մեղադրել է բանտարկեալներին խոշտանգելու
մէջ

  • 17-03-2009 15:55:00   |   |  Միջազգային
ԺՆԵՎ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) հրապարակել է զեկոյց, որտեղ տվյալներ կան, որ ԿՀՎ-ն կտտանքներ է կիրառել «Ալ-Քաիդայի» հետ կապերի մէջ կասկածուողներին հարցաքննելու ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ստացուած արդիւնքները հիմնուած են 14 «առանձնապէս վտանգաւոր» բանտարկեալների ցուցմունքներում, որոնք պահւում են ԿՀՎ-ի գաղտնի բանտերում: Նրանք դրա մասին պատմել են այն բանից յետոյ, երբ 2006 թուականին փոխադրուել են Գուանտանամոյի բանտ: Մինչ այդ ցանկացած շփում բանտարկեալների հետ արգելուած է եղել: Կարմիր խաչի միջազգային կոմիտէն ուսումնասիրում է այն պայմանները, որոնցում պահւում են բանտարկեալները ողջ աշխարհում, եւ փորձում է այդ առումով ներգործել երկրների կառավարությունների վրայ, նրանց յիշեցնելով Ժնեւի կոնվենցիայով ստանձնած իրենց պարտաւորութիւնները: Նրանց թւում, ովքեր ցուցմունքներ են տուել Կարմիր խաչին, եղել է Հալիդ Շեյխ Մոհամմեդը, որը մեղադրուել է սեպտեմբերի 11-ին Նյու Եորքի Առեւտրի միջազգային կենտրոնի շէնքի վրայ յարձակումների կազմակերպման մէջ:
  -   Միջազգային