Աշխարհը 2050թ.


Աշխարհը 2050թ.

  • 13-04-2011 15:02:15   | Հայաստան  |  Յօդուածներ
Համաշխարհային տնտեսութեան ուժի կենտրոնների արագացող փոփոխութիւն. մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ Համառօտ բովանդակութիւն 2006թ. մարտին մեր կողմից պատրաստուել էր զեկոյց, որում կանխատեսում էինք 17 առաջատար տնտեսութիւնների ՀՆԱ աճը մինչեւ 2050թ.: Կանխատեսումները թարմացուել էին 2008թ. մարտին, եւ դղվ այժմ կրկին վերանայում ենք դրանք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների համատեքստում` մեր զեկոյցի շրջանակներում ներառելով նաեւ G20-ի երկրների տնտեսութիւնները: Մեր հիմնական եզրակացութիւնն այն է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն արագացրեց համաշխարհային տնտեսական ուժի կենտրոնների տեղափոխումը դէպի աճող տնտեսութիւններ ունեցող երկրներ: Գնահատելով եօթ խոշոր զարգացող տնտեսութիւնների (E7) Հնա-ն գնողունակութեան հաւասարութեան տեսանկիւնից, որը սահմանւում է գների մակարդակի տարբերութիւնը որոշելու համար, տպաւորութիւն է ստեղծւում, որ մինչեւ 2020թ. E7-ի տնտեսութիւնները կը գերազանցեն ներկայիս Մեծ եօթնեակի (G7) երկրների տնտեսութիւնները, իսկ Չինաստանն այդ ժամանակ, ամենայն հաւանականութեամբ, կը գերազանցի Ամն-ին: Մինչեւ 2050թ. Հնդկաստանը նոյնպէս կարող է գերազանցել Ամն-ին` հիմք ընդունելով գնողունակութեան հաւասարութեան ցուցանիշը: Փոխարէնը, եթէ մենք դիտարկենք Հնա-ն շուկայական փոխարժէքի տեսանկիւնից, ինչը չի ճշգրտում գնային տարբերութիւնները տարբեր տնտեսութիւններում, բայց միեւնոյն ժամանակ կարող է աւելի մեծ նշանակութիւն ունենալ գործնական բիզնես-նապատակների համար, ապա այդ գերազանցման գործըթացն աւելի դանդաղ է, բայց ամէն դէպքում այն անխուսափելի է: Եթէ հիմք ընդունենք վերոյիշեալ շուկայական փոխարժէքը, 2050թ. Հնդկաստանը, անկասկած, դառնալու է երրորդ խոշոր տնտեսութիւն ունեցող երկիրը` առաջ անցնելով Ճապոնիայից եւ այնքան էլ հետ չմնալով Ամն-ից: Ընդհանուր առմամբ, Չինաստանի եւ Հնդկաստանի վերականգնուած գերակայութիւնը, իրենց շատ աւելի մեծաթիւ բնակչութեամբ հանդերձ, վերադարձ է այն պատմական նորմին, որը գոյութիւն ունէր մինչեւ 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի Արդիւնաբերական յեղափոխութիւնից յետոյ, երբ տնտեսական հզօրութեան կենտրոնը տեղափոխուեց դէպի Արեւմտեան Եւրոպա եւ ԱՄՆ: Այս ժամանակաւոր տեղափոխութեանն այժմ հետեւում է հակառակ գործընթացը: Փոփոխուող աշխարհը մարտահրաւէրներ է նետում եւ, միաժամանակ, նոր հնարաւորութիւններ ընձեռում զարգացած տնտեսութիւն ունեցող երկրներին: Միւս կողմից, զարգացող տնտեսութեամբ երկրների` այլ երկրներում ներկայացուցչութիւններ կամ գործարաններ ունեցող ընկերութիւնների կողմից մրցակցութիւնն աւելի է մեծանալու, եւ վերջիններս կ'աւելացնեն աւելացուած արժէքի շղթան արտադրութեան եւ որոշ սպասարկումների ոլորտում (այդ թւում հաշուի առնելով այն, որ ֆինանսական ծառայութիւններն ի յայտ բերեցին արեւմտեան բանկային համակարգի թուլութիւնը ճգնաժամից յետոյ): Միեւնոյն ժամանակ, զարգացող տնտեսութիւնների սպառողական շուկաների կտրուկ աճը (արագ զարգացող միջին խաւի հետ միասին) կարող է հնարաւորութիւն ընձեռել այն արեւմտեան ընկերութիւններին, որոնք կը կարողանան հաստատուել այդ շուկաներում: Այս գործընթացը բարձր մրցակցային է, այնպէս որ` դա այդքան էլ հեշտ գործ չէ. այն պահանջում է երկարաժամկէտ ներդրումներ, սակայն առանց դրա արեւմտեան ընկերութիւնները կը յայտնուեն պատմութեան յետնաբակում, եթէ շարունակեն ուշադրութիւնը կենտրոնացնել Հիւսիսային Ամերիկայի եւ Արեւմտեան Եւրոպայի վրայ: Սա, ոչ վերջին հերթին, վերաբերում է նաեւ Միացեալ Թագաւորութեանը, որի արտահանման ընդամէնը 7%-ն է ուղղուած BRIC-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, նոյնիսկ եթէ հաշուի առնենք Հոնկոնգը, որպէս Չինաստանի մաս), համարեա այնքան, որքան այսօր այն արտահանում է Իռլանդիայ: Եթէ Միացեալ Թագաւորութիւնն ուզում է երկարաժամկէտ հեռանկարում աւելի քան 2% թրենդային աճ արձանագրել, ապա պէտք է ուղիներ որոնի արագ զարգացող շուկաներ աւելի մեծ թափով ներթափանցելու համար: Մօտեցում Գնողունակութեան հաւասարութեան (PPP1) եւ շուկայական փոխարժէքի (MERs) գծով 2009թ. Հնա-ի մասին տեղեկութիւններ հաւաքելը սկսեցինք Համաշխարհային բանկից: Այստեղ ընդգրկեցինք G20-ի, ինչպէս նաեւ Վիետնամի ու Նիգերիայի տնտեսութիւնները: Վերջին երկուսը ՀՆԱ գծով չեն գտնւում առաջին 20 երկրների ցանկում, սակայն ունեն կայուն եւ երկարաժամկէտ աճի ներուժ, եւ դրա պատճառով արժէ, որ ընդգրկուեն այս վերլուծութեան մէջ: Մենք օգտագործել ենք Համաշխարհային բանկի մինչեւ 2009թ. տուեալները եւ մեր կարճաժամկէտ կանխատեսումները ՀՆԱ իրական աճի վերաբերեալ 2009-2014թթ. միջեւ ընկած ժամանակահատուածում, ինչպէս նաեւ հաշուարկելի երկարաժամկէտ թրենդային աճը 2015-2050թթ.: Երկարաժամկէտ թրենդային աճի հաշուարկները հիմնուած են այն նոյն մոդելի վրայ, որն օգտագործուել էր 2006 եւ 2008թթ. մեր ,աշխարհը 2050 թուականինէ զեկոյցներում, սակայն տուեալներն աւելի թարմացուած են: Մոդելի էութիւնն այն է, որ երկարաժամկէտ թրենդային աճը պայմանաւորուած է հետեւեալ տուեալներով. Աշխատանքային տարիքի աշխատունակ ուժի աճ (հիմնուած ՄԱԿ բնակչութեան աճի հետ կապուած վերջին կանխատեսումների վրայ): Մարդկային կապիտալի աճ` պայմանաւորուած մեծահասակ բնակչութեան կրթութեան միջին մակարդակով: Ֆիզիկական կապիտալի ֆոնդերի աճ` պայմանաւորուած կապիտալի ներդրումներով` չհաշուած ամորտիզացիան: Արտադրութեան գործօնների ընդհանուր արտադրողականութիւնը` պայմանաւորուած տեխնոլոգիական առաջընթացով եւ նրանով, որ ցածր եկամուտ ունեցող երկրները հաւասարւում են հարուստներին` օգտուելով նրանց տեխնոլոգիաներից եւ տեխնոլոգիական գործընթացներից: Տուեալ չափանիշների մեծ մասի գծով զարգացող տնտեսութիւնների աճի ներուժն աւելի մեծ է, քան ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութիւն) երկրների տնտեսութիւններինը, չնայած պէտք է ընդգծել, որ սա ենթադրում է, որ նրանք պէտք է շարունակեն իրենց աճին միտուած քաղաքականութիւնը: Տուեալ դէպքում, կանխատեսումներն աւելի շուտ կապուած են պոտենցիալ Հնա-ի հետ, եթէ այդ երկրները շարունակեն հետեւել այս քաղաքականութեանը, այլ ոչ թէ այն կռահումների հետ, թէ ինչ կարող է պատահել իրականում` հաշուի առնելով այն, որ որոշ երկրներ կարող են ի վիճակի չլինել իրականացնել նման քաղաքականութիւն: Ի հարկէ, կան նաեւ այլ անորոշութիւններ` կապուած այս աճի երկարաժամկէտ կանխատեսումների հետ, այնպէս որ` աւելի մեծ ուշադրութիւն պէտք է դարձնել միտումներին, այլ ոչ թէ կոնկրէտ թուերին, որոնք ստորեւ բերուելու են տուեալ զեկոյցում: Գնողոնակութեան հաւասարութիւնը եւ շուկայական փոխարժէքը Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան աւելի լաւ ցուցանիշ է միջին կեանքի ստանդարտները կամ արտադրութեան եւ ռեսուրսների ծաւալները ցուցադրելու համար, քանի որ այն վերացնում է զարգացութեան տարբեր աստիճաններում գտնուող երկրների միջեւ գնային տարբերութիւնները: Ընդհանրապէս, գների մակարդակները զգալիօրէն ցածր են զարգացող երկրներում, այնպէս որ` Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան, շուկայական փոխարժէքի համեմատ, նուազեցնում է զարգացած երկրների հետ տարբերութիւնը: Յամենայնդէպս, Հնա-ն ըստ շուկայական փոխարժէքի տնտեսութեան մասշտաբների աւելի լաւ չափանիշ է բիզնեսի տեսանկիւնից, առնուազն կարճաժամկէտ հեռանկարում: Երկարաժամկէտ բիզնես-պլանաւորման կամ ներդրումային գնահատման համար կարեւոր է հաշուի առնել իրական շուկայական փոխարժէքն աճող տնտեսութիւններում` գնողունակութեան հաւասարութեան ցուցանիշների համեմատ: Սա կարող է տեղի ունենալ կամ համեմատաբար բարձր ներքին ինֆլեացիայի, կամ անուանական փոխարժէքի հաշուառման միջոցով, կամ (ինչը ամենահաւանականն է)` այս բոլոր երեք էֆեկտների մի ինչ-որ համակցման միջոցով: 2050թ. Հնա-ն ըստ շուկայական փոխարժէքի հաշուարկելու համար կիրառւում է նոյն մեթոդաբանութիւնը, որն օգտագործուել է ,աշխարհը 2050թ.է նախորդ զեկոյցում, որում շուկայական փոխարժէքը զուգամիտւում է գնողունակութեան հաւասարութեան զուգամիտման տարբեր գործօններ ունեցող (կախուած տնտեսութեան տեսակից) ցուցանիշներին: Սա յանգեցնում է իրական շուկայական փոխարժէքի կարեւոր նշանակութիւն ունեցող աճի կանխատեսմանը հիմնական զարգացող տնտեսութիւններում արդիւնաւէտութեան աճի տեմպերի պատճառով, չնայած շուկայական փոխարժէքները որոշ չափով չեն համապատասխանում 2050թ. ամենաթոյլ զարգացող շուկաների գնողունակութեան հաւասարութեան մակարդակներին: ՏՀԶԿ անդամ երկրների տնտեսութիւնների համար մենք ենթադրում ենք, որ իրական փոխարժէքն աստիճանաբար զուգամիտւում է նրանց գնողունակութեան հաւասարութեան ցուցանիշներին 2009-2050թթ.: Սա համապատասխանում է այն գիտական հետազօտութիւններին, որոնք ցոյց են տալիս, որ գնողունակութեան հաւասարութիւնը պահպանւում է երկար ժամանակահատուածում, յամենայնդէպս` մօտաւորապէս, բայց ոչ կարճաժամկէտ կտրուածքով: Տնտեսութիւնների յարաբերական չափսերը E7-ի տնտեսութիւնները 2050-ին մօտ 64%-ով աւելի մեծ են լինելու, քան ներկայիս G7-ինը, եթէ դրանք չափուեն շուկայական փոխարժէքով (դոլարով), կամ երկու անգամ աւելի, եթէ չափուեն գնողունակութեան հաւասարութեամբ: Սա շատ աւելի մեծ եւ լուրջ ճեղքուածք է, քան այն, որը բերուած էր 2006թ. մեր զեկոյցում, ինչը պայմանաւորուած է E7-ի երկրների տնտեսութիւնների աւելի մեծ աճով G7-ի տնտեսութիւնների համեմատ` ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Սա ստիպեց մեզ որոշ չափով վերանայել մեր երկարաժամկէտ հաշուարկները` կապուած E7-ի երկրներում թրենդային աճի հետ, G7-ի երկրների համեմատ: Պատկեր 1 G7-ի եւ E7-ի տնտեսութիւնների յարաբերական չափսերը / Այսօրուայ դրութեամբ շուկայական փոխարժէքի տեսանկիւնից E7-ը կազմում է G7-ի 36%-ը եւ գնողունակութեան հաւասարութեան 72%-ը (Պատկեր 1): Ստորեւ կը դիտարկենք Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան, իսկ այնուհետեւ կ'անցնենք Հնա-ին` ըստ շուկայական փոխարժէքի: Վերջում կը համեմատենք գնողունակութեան հաւասարութեան եւ շուկայական փոխարժէքի տուեալներն աւելի մանրամասն եւ կը տեսնենք, որ եթէ համեմատենք Հնա-ն ըստ շուկայական փոխարժէքի, այլ ոչ թէ ըստ գնողունակութեան հաւասարութեան, ապա այն ժամկէտները, երբ E7-ի առանձին տնտեսութիւններ կ'անցնեն G7-ի առանձին տնտեսութիւններին, աւելի ուշ են վրայ հասնելու: Պատկեր 2 2020թ. E7-ը կարող է անցնել G7-ին ըստ գնողունակութեան հաւասարութեան / Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան կանխատեսումների Պատկեր 2-ից երեւու է, որ. E7-ի եւ G7-ի երկրների միջեւ վերջին տարիներին տեղի ունեցող զուգամիտումն աւելի է արագացել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2007-ին ընդհանուր Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան մօտ 60%-ով աւելի էր, քան E7-ի Հնա-ն: 2010թ. տուեալներով` այդ ճեղքուածքը նուազել է եւ դարձել ընդամէնը 35%: Տարբերութեան նուազման այս գործընթացը շարունակուելու է յաջորդ տասնամեակում եւս. մինչեւ 2020թ. E7-ի Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան կարող է գերազանցել G7-ի ընդհանուր Հնա-ն, չնայած ցանկացած տարբերութիւն լինելու է նման կանխատեսումներում առկայ թոյլատրելի սխալի շրջանակներում: 2020-2030թթ. առաջ անցնելու գործընթացը, ամենայն հաւանականութեամբ, շարունակուելու է, որտեղ E7-ի կանխատեսուող Հնա-ն շուրջ 44%-ով գերազանցելու է G7-ի Հնա-ն ըստ գնողունակութեան հաւասարութեան: Դրանից յետոյ այդ ճեղքուածքի աճի միտումները շարունակուելու են, եւ 2050թ. գնողունակութեան տեսակիւնից E7-ը մօտ երկու անգամ աւելի մեծ է լինելու G7-ից: E7-ի աճը հիմնականում կը խթանեն Չինաստանն ու Հնդկաստանը, չնայած առաջինի աճը կը դանդաղեցուի աշխատուժի աւելի ցածր աճի պատճառով, որը պայմանաւորուած է ,մէկ երեխայ ունենալուէ քաղաքականութեամբ: Հնդկաստանի աճի տեմպերը կը պահանուեն բարձր մակարդակի վրայ: Չնայած Չինաստանի աճը կը դանդաղի, այն կ'անցնի Ամն-ին եւ կը դառնայ աշխարհի խոշորագոյն տնտեսութիւնը մինչեւ 2020թ. (հիմնուած Հնա-ն` ըստ գնողունակութեան հաւասարութեան հաշուարկների վրայ): Աղիւսակ 1-ը ցոյց է տալիս Հնա-ի` ըստ գնողունակութեան հաւասարութեան կանխատեսումների ընդհանուր պատկերը 2050թ. համար: Ամենանկատելի փոփոխութիւնները 2009թ. համեմատ կապուած են այն բանի հետ, որ Չինաստանը եւ Հնդկաստանը զբաղեցնում են առաջին երկու տեղերը` առաջ անցնելով Ամն-ից: Միւս նկատելի փոփոխութիւնն այն է, որ ըստ գնողունակութեան հաւասարութեան Հնա-ի գծով Բրազիլիան առաջ է անցնելու Ճապոնիայից: Բացի այդ, զգալի աճ կարող է ունենալ Ինդոնեզիան` բարձրանալով 8-րդ հորիզոնական: Ըստ կանխատեսումների` Հարաւային Աֆրիկան եւ Աւստրալիան 2050թ. լքելու են գնողունակութեան հաւասարութեան տեսանկիւնից առաջին 20 երկրների ցուցակը, մինչդեռ Նիգերիան եւ Վիետնամը կարող են մտնել այդ երկրների մէջ, համապատասխանաբար զբաղեցնելով 13-րդ եւ 14-րդ տեղերը (ենթադրւում է, որ նրանք կը շարունակեն աճին միտուած քաղաքականութիւնը): Ըստ կանխատեսումների` 2050թ. Միացեալ Թագաւորութիւնը, որպէս բաւական զարգացած տնտեսութիւն, կը նահանջի ՀՆԱ վարկանիշային աղիւսակում, սակայն կը պահպանի տեղը առաջին տասնեակում: Աղիւսակ 1 հնա- ըստ գնողունակութեան հաւասարութեան / Աղբիւրը` World Bank estimates for 2009, PwC model estimates for 2050 Պատկեր 3 միացեալ Թագաւորութեան չափաբաժինը Հնա-ում` ըստ գնողունակութեան հաւասարութեան եւ շուկայական փոխարժէքի / Ըստ կանխատեսումների` Միացեալ Թագաւորութեան չափաբաժինը, եւրոպական այլ խոշոր տնտեսութիւնների նման, համաշխարհային Հնա-ի մէջ հետզհետէ նուազելու է առաջիկայ 40 տարիներին: Պատկեր 3-ը ցոյց է տալիս տուեալ ժամանակահատուածում Միացեալ Թագաւորութեան չափաբաժնի հետզհետէ նուազումը ՀՆԱ գնողունակութեան հաւասարութեան գծով: Նման միտում կարող է նկատուել նաեւ շուկայական փոխարժէքի գծով, ինչի ընթացքում այս երկու գծերի միջեւ տարբերութիւնը նուազում է (շուկայական փոխարժէքը դանդաղ զուգամիտւում է գնողունակութեան հաւասարութեան ցուցանիշներին): Միացեալ Թագաւորութիւնը կարող է բարելաւել ցուցանիշները, եթէ կարողանայ լիովին օգտուել այն հնարաւորութիւններից, որոնք ընձեռում են արագ զարգացող շուկաները: Այսօրուայ դրութեամբ Միացեալ Թագաւորութիւնը հիմնական շեշտը դրել է ԱՄՆ եւ ԵՄ արտահանման վրայ, մինչդեռ արտահանուող ապրանքների միայն փոքր չափաբաժինն է գնում դէպի BRIC (ընդամէնը 7%1, եթէ նոյնիսկ Հոնկոնգը Չինաստանի մաս համարենք, համարեա այնքան, որքան 2009թ. Մթ-ն արտահանում էր Իռլանդիայ): Եթէ հնարաւոր լինի հասնել առեւտրի եւ ներդրումների աճի Միացեալ Թագաւորութեան եւ E7-ի երկրների միջեւ, Միացեալ Թագաւորութեան տնտեսութիւնը եւ սպառողները կը կարողանան օգուտ ստանալ զարգացող տնտեսութիւնների արագ աճից եւ աւելի լաւ ցուցանիշների հասնել, քան ցոյց է տրուած մեր կանխատեսումներում, չնայած Միացեալ Թագաւորութիւնը չի կարողանայ այնպիսի աճի տեմպեր պահպանել, ինչպէս զարգացող տնտեսութիւնները: 1գերմանիայից BRIC երկրներ արտահանման համապատասխան չափաբաժինը 2009թ. կազմում էր 10%` նկատի ունենալով դէպի Չինաստան եւ Ռուսաստան արտահանման ծաւալների համեմատաբար արագ աճը, մասնաւորապէս` վերջին տարիներին Շարունակելի http://www.pwc.co.uk/economics «Գլոբուս Էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգութիւն», թիւ 2, 2011 «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ