Աշխարհը 2050թ.<br />


Աշխարհը 2050թ.

  • 13-04-2011 15:02:15   | Հայաստան  |  Վերլուծություն
Համաշխարհային տնտեսության ուժի կենտրոնների արագացող փոփոխություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ Համառոտ բովանդակություն 2006թ. մարտին մեր կողմից պատրաստվել էր զեկույց, որում կանխատեսում էինք 17 առաջատար տնտեսությունների ՀՆԱ աճը մինչեւ 2050թ.: Կանխատեսումները թարմացվել էին 2008թ. մարտին, եւ դղվ այժմ կրկին վերանայում ենք դրանք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների համատեքստում` մեր զեկույցի շրջանակներում ներառելով նաեւ G20-ի երկրների տնտեսությունները: Մեր հիմնական եզրակացությունն այն է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն արագացրեց համաշխարհային տնտեսական ուժի կենտրոնների տեղափոխումը դեպի աճող տնտեսություններ ունեցող երկրներ: Գնահատելով յոթ խոշոր զարգացող տնտեսությունների (E7) ՀՆԱ-ն գնողունակության հավասարության տեսանկյունից, որը սահմանվում է գների մակարդակի տարբերությունը որոշելու համար, տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ 2020թ. E7-ի տնտեսությունները կգերազանցեն ներկայիս Մեծ յոթնյակի (G7) երկրների տնտեսությունները, իսկ Չինաստանն այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կգերազանցի ԱՄՆ-ին: Մինչեւ 2050թ. Հնդկաստանը նույնպես կարող է գերազանցել ԱՄՆ-ին` հիմք ընդունելով գնողունակության հավասարության ցուցանիշը: Փոխարենը, եթե մենք դիտարկենք ՀՆԱ-ն շուկայական փոխարժեքի տեսանկյունից, ինչը չի ճշգրտում գնային տարբերությունները տարբեր տնտեսություններում, բայց միեւնույն ժամանակ կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ գործնական բիզնես-նապատակների համար, ապա այդ գերազանցման գործըթացն ավելի դանդաղ է, բայց ամեն դեպքում այն անխուսափելի է: Եթե հիմք ընդունենք վերոհիշյալ շուկայական փոխարժեքը, 2050թ. Հնդկաստանը, անկասկած, դառնալու է երրորդ խոշոր տնտեսություն ունեցող երկիրը` առաջ անցնելով Ճապոնիայից եւ այնքան էլ հետ չմնալով ԱՄՆ-ից: Ընդհանուր առմամբ, Չինաստանի եւ Հնդկաստանի վերականգնված գերակայությունը, իրենց շատ ավելի մեծաթիվ բնակչությամբ հանդերձ, վերադարձ է այն պատմական նորմին, որը գոյություն ուներ մինչեւ 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ տնտեսական հզորության կենտրոնը տեղափոխվեց դեպի Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ: Այս ժամանակավոր տեղափոխությանն այժմ հետեւում է հակառակ գործընթացը: Փոփոխվող աշխարհը մարտահրավերներ է նետում եւ, միաժամանակ, նոր հնարավորություններ ընձեռում զարգացած տնտեսություն ունեցող երկրներին: Մյուս կողմից, զարգացող տնտեսությամբ երկրների` այլ երկրներում ներկայացուցչություններ կամ գործարաններ ունեցող ընկերությունների կողմից մրցակցությունն ավելի է մեծանալու, եւ վերջիններս կավելացնեն ավելացված արժեքի շղթան արտադրության եւ որոշ սպասարկումների ոլորտում (այդ թվում հաշվի առնելով այն, որ ֆինանսական ծառայություններն ի հայտ բերեցին արեւմտյան բանկային համակարգի թուլությունը ճգնաժամից հետո): Միեւնույն ժամանակ, զարգացող տնտեսությունների սպառողական շուկաների կտրուկ աճը (արագ զարգացող միջին խավի հետ միասին) կարող է հնարավորություն ընձեռել այն արեւմտյան ընկերություններին, որոնք կկարողանան հաստատվել այդ շուկաներում: Այս գործընթացը բարձր մրցակցային է, այնպես որ` դա այդքան էլ հեշտ գործ չէ. այն պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, սակայն առանց դրա արեւմտյան ընկերությունները կհայտնվեն պատմության հետնաբակում, եթե շարունակեն ուշադրությունը կենտրոնացնել Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի վրա: Սա, ոչ վերջին հերթին, վերաբերում է նաեւ Միացյալ Թագավորությանը, որի արտահանման ընդամենը 7%-ն է ուղղված BRIC-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, նույնիսկ եթե հաշվի առնենք Հոնկոնգը, որպես Չինաստանի մաս), համարյա այնքան, որքան այսօր այն արտահանում է Իռլանդիա: Եթե Միացյալ Թագավորությունն ուզում է երկարաժամկետ հեռանկարում ավելի քան 2% թրենդային աճ արձանագրել, ապա պետք է ուղիներ որոնի արագ զարգացող շուկաներ ավելի մեծ թափով ներթափանցելու համար: Մոտեցում Գնողունակության հավասարության (PPP1) եւ շուկայական փոխարժեքի (MERs) գծով 2009թ. ՀՆԱ-ի մասին տեղեկություններ հավաքելը սկսեցինք Համաշխարհային բանկից: Այստեղ ընդգրկեցինք G20-ի, ինչպես նաեւ Վիետնամի ու Նիգերիայի տնտեսությունները: Վերջին երկուսը ՀՆԱ գծով չեն գտնվում առաջին 20 երկրների ցանկում, սակայն ունեն կայուն եւ երկարաժամկետ աճի ներուժ, եւ դրա պատճառով արժե, որ ընդգրկվեն այս վերլուծության մեջ: Մենք օգտագործել ենք Համաշխարհային բանկի մինչեւ 2009թ. տվյալները եւ մեր կարճաժամկետ կանխատեսումները ՀՆԱ իրական աճի վերաբերյալ 2009-2014թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ հաշվարկելի երկարաժամկետ թրենդային աճը 2015-2050թթ.: Երկարաժամկետ թրենդային աճի հաշվարկները հիմնված են այն նույն մոդելի վրա, որն օգտագործվել էր 2006 եւ 2008թթ. մեր ,Աշխարհը 2050 թվականինե զեկույցներում, սակայն տվյալներն ավելի թարմացված են: Մոդելի էությունն այն է, որ երկարաժամկետ թրենդային աճը պայմանավորված է հետեւյալ տվյալներով. Աշխատանքային տարիքի աշխատունակ ուժի աճ (հիմնված ՄԱԿ բնակչության աճի հետ կապված վերջին կանխատեսումների վրա): Մարդկային կապիտալի աճ` պայմանավորված մեծահասակ բնակչության կրթության միջին մակարդակով: Ֆիզիկական կապիտալի ֆոնդերի աճ` պայմանավորված կապիտալի ներդրումներով` չհաշված ամորտիզացիան: Արտադրության գործոնների ընդհանուր արտադրողականությունը` պայմանավորված տեխնոլոգիական առաջընթացով եւ նրանով, որ ցածր եկամուտ ունեցող երկրները հավասարվում են հարուստներին` օգտվելով նրանց տեխնոլոգիաներից եւ տեխնոլոգիական գործընթացներից: Տվյալ չափանիշների մեծ մասի գծով զարգացող տնտեսությունների աճի ներուժն ավելի մեծ է, քան ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն) երկրների տնտեսություններինը, չնայած պետք է ընդգծել, որ սա ենթադրում է, որ նրանք պետք է շարունակեն իրենց աճին միտված քաղաքականությունը: Տվյալ դեպքում, կանխատեսումներն ավելի շուտ կապված են պոտենցիալ ՀՆԱ-ի հետ, եթե այդ երկրները շարունակեն հետեւել այս քաղաքականությանը, այլ ոչ թե այն կռահումների հետ, թե ինչ կարող է պատահել իրականում` հաշվի առնելով այն, որ որոշ երկրներ կարող են ի վիճակի չլինել իրականացնել նման քաղաքականություն: Իհարկե, կան նաեւ այլ անորոշություններ` կապված այս աճի երկարաժամկետ կանխատեսումների հետ, այնպես որ` ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել միտումներին, այլ ոչ թե կոնկրետ թվերին, որոնք ստորեւ բերվելու են տվյալ զեկույցում: Գնողոնակության հավասարությունը եւ շուկայական փոխարժեքը ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության ավելի լավ ցուցանիշ է միջին կյանքի ստանդարտները կամ արտադրության եւ ռեսուրսների ծավալները ցուցադրելու համար, քանի որ այն վերացնում է զարգացության տարբեր աստիճաններում գտնվող երկրների միջեւ գնային տարբերությունները: Ընդհանրապես, գների մակարդակները զգալիորեն ցածր են զարգացող երկրներում, այնպես որ` ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության, շուկայական փոխարժեքի համեմատ, նվազեցնում է զարգացած երկրների հետ տարբերությունը: Համենայնդեպս, ՀՆԱ-ն ըստ շուկայական փոխարժեքի տնտեսության մասշտաբների ավելի լավ չափանիշ է բիզնեսի տեսանկյունից, առնվազն կարճաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ բիզնես-պլանավորման կամ ներդրումային գնահատման համար կարեւոր է հաշվի առնել իրական շուկայական փոխարժեքն աճող տնտեսություններում` գնողունակության հավասարության ցուցանիշների համեմատ: Սա կարող է տեղի ունենալ կամ համեմատաբար բարձր ներքին ինֆլյացիայի, կամ անվանական փոխարժեքի հաշվառման միջոցով, կամ (ինչը ամենահավանականն է)` այս բոլոր երեք էֆեկտների մի ինչ-որ համակցման միջոցով: 2050թ. ՀՆԱ-ն ըստ շուկայական փոխարժեքի հաշվարկելու համար կիրառվում է նույն մեթոդաբանությունը, որն օգտագործվել է ,Աշխարհը 2050թ.ե նախորդ զեկույցում, որում շուկայական փոխարժեքը զուգամիտվում է գնողունակության հավասարության զուգամիտման տարբեր գործոններ ունեցող (կախված տնտեսության տեսակից) ցուցանիշներին: Սա հանգեցնում է իրական շուկայական փոխարժեքի կարեւոր նշանակություն ունեցող աճի կանխատեսմանը հիմնական զարգացող տնտեսություններում արդյունավետության աճի տեմպերի պատճառով, չնայած շուկայական փոխարժեքները որոշ չափով չեն համապատասխանում 2050թ. ամենաթույլ զարգացող շուկաների գնողունակության հավասարության մակարդակներին: ՏՀԶԿ անդամ երկրների տնտեսությունների համար մենք ենթադրում ենք, որ իրական փոխարժեքն աստիճանաբար զուգամիտվում է նրանց գնողունակության հավասարության ցուցանիշներին 2009-2050թթ.: Սա համապատասխանում է այն գիտական հետազոտություններին, որոնք ցույց են տալիս, որ գնողունակության հավասարությունը պահպանվում է երկար ժամանակահատվածում, համենայնդեպս` մոտավորապես, բայց ոչ կարճաժամկետ կտրվածքով: Տնտեսությունների հարաբերական չափսերը E7-ի տնտեսությունները 2050-ին մոտ 64%-ով ավելի մեծ են լինելու, քան ներկայիս G7-ինը, եթե դրանք չափվեն շուկայական փոխարժեքով (դոլարով), կամ երկու անգամ ավելի, եթե չափվեն գնողունակության հավասարությամբ: Սա շատ ավելի մեծ եւ լուրջ ճեղքվածք է, քան այն, որը բերված էր 2006թ. մեր զեկույցում, ինչը պայմանավորված է E7-ի երկրների տնտեսությունների ավելի մեծ աճով G7-ի տնտեսությունների համեմատ` ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Սա ստիպեց մեզ որոշ չափով վերանայել մեր երկարաժամկետ հաշվարկները` կապված E7-ի երկրներում թրենդային աճի հետ, G7-ի երկրների համեմատ: Պատկեր 1 G7-ի եւ E7-ի տնտեսությունների հարաբերական չափսերը / Այսօրվա դրությամբ շուկայական փոխարժեքի տեսանկյունից E7-ը կազմում է G7-ի 36%-ը եւ գնողունակության հավասարության 72%-ը (Պատկեր 1): Ստորեւ կդիտարկենք ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության, իսկ այնուհետեւ կանցնենք ՀՆԱ-ին` ըստ շուկայական փոխարժեքի: Վերջում կհամեմատենք գնողունակության հավասարության եւ շուկայական փոխարժեքի տվյալներն ավելի մանրամասն եւ կտեսնենք, որ եթե համեմատենք ՀՆԱ-ն ըստ շուկայական փոխարժեքի, այլ ոչ թե ըստ գնողունակության հավասարության, ապա այն ժամկետները, երբ E7-ի առանձին տնտեսություններ կանցնեն G7-ի առանձին տնտեսություններին, ավելի ուշ են վրա հասնելու: Պատկեր 2 2020թ. E7-ը կարող է անցնել G7-ին ըստ գնողունակության հավասարության / ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության կանխատեսումների Պատկեր 2-ից երեւու է, որ. E7-ի եւ G7-ի երկրների միջեւ վերջին տարիներին տեղի ունեցող զուգամիտումն ավելի է արագացել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով: 2007-ին ընդհանուր ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության մոտ 60%-ով ավելի էր, քան E7-ի ՀՆԱ-ն: 2010թ. տվյալներով` այդ ճեղքվածքը նվազել է եւ դարձել ընդամենը 35%: Տարբերության նվազման այս գործընթացը շարունակվելու է հաջորդ տասնամյակում եւս. մինչեւ 2020թ. E7-ի ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության կարող է գերազանցել G7-ի ընդհանուր ՀՆԱ-ն, չնայած ցանկացած տարբերություն լինելու է նման կանխատեսումներում առկա թույլատրելի սխալի շրջանակներում: 2020-2030թթ. առաջ անցնելու գործընթացը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է, որտեղ E7-ի կանխատեսվող ՀՆԱ-ն շուրջ 44%-ով գերազանցելու է G7-ի ՀՆԱ-ն ըստ գնողունակության հավասարության: Դրանից հետո այդ ճեղքվածքի աճի միտումները շարունակվելու են, եւ 2050թ. գնողունակության տեսանկյունից E7-ը մոտ երկու անգամ ավելի մեծ է լինելու G7-ից: E7-ի աճը հիմնականում կխթանեն Չինաստանն ու Հնդկաստանը, չնայած առաջինի աճը կդանդաղեցվի աշխատուժի ավելի ցածր աճի պատճառով, որը պայմանավորված է ,մեկ երեխա ունենալուե քաղաքականությամբ: Հնդկաստանի աճի տեմպերը կպահանվեն բարձր մակարդակի վրա: Չնայած Չինաստանի աճը կդանդաղի, այն կանցնի ԱՄՆ-ին եւ կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը մինչեւ 2020թ. (հիմնված ՀՆԱ-ն` ըստ գնողունակության հավասարության հաշվարկների վրա): Աղյուսակ 1-ը ցույց է տալիս ՀՆԱ-ի` ըստ գնողունակության հավասարության կանխատեսումների ընդհանուր պատկերը 2050թ. համար: Ամենանկատելի փոփոխությունները 2009թ. համեմատ կապված են այն բանի հետ, որ Չինաստանը եւ Հնդկաստանը զբաղեցնում են առաջին երկու տեղերը` առաջ անցնելով ԱՄՆ-ից: Մյուս նկատելի փոփոխությունն այն է, որ ըստ գնողունակության հավասարության ՀՆԱ-ի գծով Բրազիլիան առաջ է անցնելու Ճապոնիայից: Բացի այդ, զգալի աճ կարող է ունենալ Ինդոնեզիան` բարձրանալով 8-րդ հորիզոնական: Ըստ կանխատեսումների` Հարավային Աֆրիկան եւ Ավստրալիան 2050թ. լքելու են գնողունակության հավասարության տեսանկյունից առաջին 20 երկրների ցուցակը, մինչդեռ Նիգերիան եւ Վիետնամը կարող են մտնել այդ երկրների մեջ, համապատասխանաբար զբաղեցնելով 13-րդ եւ 14-րդ տեղերը (ենթադրվում է, որ նրանք կշարունակեն աճին միտված քաղաքականությունը): Ըստ կանխատեսումների` 2050թ. Միացյալ Թագավորությունը, որպես բավական զարգացած տնտեսություն, կնահանջի ՀՆԱ վարկանիշային աղյուսակում, սակայն կպահպանի տեղը առաջին տասնյակում: Աղյուսակ 1 ՀՆԱ- ըստ գնողունակության հավասարության / Աղբյուրը` World Bank estimates for 2009, PwC model estimates for 2050 Պատկեր 3 Միացյալ Թագավորության չափաբաժինը ՀՆԱ-ում` ըստ գնողունակության հավասարության եւ շուկայական փոխարժեքի / Ըստ կանխատեսումների` Միացյալ Թագավորության չափաբաժինը, եվրոպական այլ խոշոր տնտեսությունների նման, համաշխարհային ՀՆԱ-ի մեջ հետզհետե նվազելու է առաջիկա 40 տարիներին: Պատկեր 3-ը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում Միացյալ Թագավորության չափաբաժնի հետզհետե նվազումը ՀՆԱ գնողունակության հավասարության գծով: Նման միտում կարող է նկատվել նաեւ շուկայական փոխարժեքի գծով, ինչի ընթացքում այս երկու գծերի միջեւ տարբերությունը նվազում է (շուկայական փոխարժեքը դանդաղ զուգամիտվում է գնողունակության հավասարության ցուցանիշներին): Միացյալ Թագավորությունը կարող է բարելավել ցուցանիշները, եթե կարողանա լիովին օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում են արագ զարգացող շուկաները: Այսօրվա դրությամբ Միացյալ Թագավորությունը հիմնական շեշտը դրել է ԱՄՆ եւ ԵՄ արտահանման վրա, մինչդեռ արտահանվող ապրանքների միայն փոքր չափաբաժինն է գնում դեպի BRIC (ընդամենը 7%1, եթե նույնիսկ Հոնկոնգը Չինաստանի մաս համարենք, համարյա այնքան, որքան 2009թ. ՄԹ-ն արտահանում էր Իռլանդիա): Եթե հնարավոր լինի հասնել առեւտրի եւ ներդրումների աճի Միացյալ Թագավորության եւ E7-ի երկրների միջեւ, Միացյալ Թագավորության տնտեսությունը եւ սպառողները կկարողանան օգուտ ստանալ զարգացող տնտեսությունների արագ աճից եւ ավելի լավ ցուցանիշների հասնել, քան ցույց է տրված մեր կանխատեսումներում, չնայած Միացյալ Թագավորությունը չի կարողանա այնպիսի աճի տեմպեր պահպանել, ինչպես զարգացող տնտեսությունները: 1Գերմանիայից BRIC երկրներ արտահանման համապատասխան չափաբաժինը 2009թ. կազմում էր 10%` նկատի ունենալով դեպի Չինաստան եւ Ռուսաստան արտահանման ծավալների համեմատաբար արագ աճը, մասնավորապես` վերջին տարիներին Շարունակելի http://www.pwc.co.uk/economics «Գլոբուս Էներգետիկ եւ տարածաշրջանային անվտանգություն», թիվ 2, 2011 «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play