Ապրիլի 14-ին նոյնպէս Հայաստանում կը դիտուի ջերմաստիճանի նուազում


Ապրիլի 14-ին նոյնպէս Հայաստանում կը դիտուի ջերմաստիճանի նուազում

  • 13-04-2011 13:23:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 13-ի գիշերն Հայաստանում ամէնուրեք դիտուել էն տեղումներ եւ ամպրոպ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձիւն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տաւուշում եւ լեռնային շրջաններում առաջացել է ձեան ծածկ` 15-30 սմ բարձրութեամբ, օդի ջերմաստիճանը Արարատեան դաշտում նուազել է մինչեւ +1+3 աստիճան: Ըստ «ՀՀ հիդրոօդերեւութաբանութեան եւ մոնիթորինգի պետական ծառայութիւ՛ն՛ Պոակ-ի հա-ղոր-դագրութեան, ապրիլի 14-ի գիշերը Արարատեան դաշտում եւ դրա նախալեռնային գօտիներում, Տաւուշի հովիտներում, Սիւնիքի հովիտների առանձին հատուածներում սպասւում է օդի ջերմաստիճանի նուազում` օդում մինչեւ -2, հողի մակերեւոյթին մինչեւ -2-3: Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասւում է 0 աստիճան, 04:00-ին` -1, 05:00-07:00-ին` -2C, քամին հիւսիս արեւմտեան 1-3 մ/վրկ: Ցրտահարութեան տեւողութիւնը կը կազմի 3 ժամ: Խորհուրդ է տրւում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից:
  -   Հասարակութիւն