Ապրիլի 14-ին նույնպես Հայաստանում կդիտվի ջերմաստիճանի նվազում


Ապրիլի 14-ին նույնպես Հայաստանում կդիտվի ջերմաստիճանի նվազում

  • 13-04-2011 13:23:35   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 13-ի գիշերն Հայաստանում ամենուրեք դիտվել են տեղումներ եւ ամպրոպ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տավուշում եւ լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազել է մինչեւ +1+3 աստիճան: Ըստ «ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի հա-ղոր-դագրության, ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչեւ -2, հողի մակերեւույթին մինչեւ -2-3: Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 0 աստիճան, 04:00-ին` -1, 05:00-07:00-ին` -2C, քամին հյուսիս արեւմտյան 1-3 մ/վրկ: Ցրտահարության տեւողությունը կկազմի 3 ժամ: Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play