Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ


Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

  • 27-05-2024 15:16:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2024թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը  իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը:
 
Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն:
 
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը, ով Երևան քաղաքի 54-ամյա բնակիչ է:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ 
 
Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածի հիմքով  նշված անձը ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն