Կոբախիձե․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը մեր առաջնահերթությունն է»


Կոբախիձե․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը մեր առաջնահերթությունն է»

  • 27-05-2024 15:58:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը մեր կառավարության առաջնահերթությունն է», - Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
 
«Վրաստանի և Ադրբեջանի՝ փոխվստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված ռազմավարական համագործակցությունը դրական ազդեցություն է թողել մեր հարաբերությունների դինամիկայի վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը հետագայում ևս խորանալու է՝ նպաստելով տարածաշրջանի բարգավաճմանն ու այստեղ կայունության հաստատմանը», - նշված է Վրաստանի վարչապետի ուղերձում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը