Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով


Հայկական պատվիրակությունն այցելեց Կիեւ՝ Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու նպատակով

  • 27-05-2024 15:11:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կիեւ, Ուկրաինա – 2024 թվականի մայիսի 27 – Հայ փորձագետների պատվիրակության երկօրյա այցը Կիեւ նվիրված էր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում:
 
NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում եւ հանդիպումներ պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:
 
Կլոր սեղան քննարկում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ
Կլոր սեղանը մեկտեղեց հայ եւ ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջեւ բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարեւորեցին.
  * Փոխադարձ շահերի ճանաչումը եւ հետապնդումը․
  * Երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում․
  * Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը․
  * Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ ՀԱյաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։
 
Կարեւորվեց Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվեց նաեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։ 
 
Տնտեսական եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության ընդլայնում
 
Հայկական պատվիրակությունն այցելել է NV-ի խմբագրություն՝ լրատվամիջոցին հարցազրույցներ տալու եւ պատերազմի ժամանակների լրագրության վերաբերյալ քննարկումների համար: ՊԱտվիրակությունը նաեւ մասնակցել է Ամերիկայի Առեւտրի պալատի ընդունելությանը, որտեղ հանդիպել է Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների եւ բիզնեսի ղեկավարների հետ:
 
Կենտրոնացում տնտեսական աշխուժացման վրա
 
Ուկրաինայի արդյունաբերողների եւ ձեռներեցների լիգայի ղեկավարության եւ Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հնարավորությունները.
 
  * Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական կապերի աշխուժացումը․
  * Լոգիստիկ շղթաների զարգացումը․
  * Հայաստանը եւ Ուկրաինան կապող առեւտրային ուղիների ճյուղավորումը։
 
Քննարկվեց նաեւ Ուկրաինայի հայ համայնքի դերը տնտեսական համագործակցության խթանման գործում։
Այցելության ավարտին Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը պատվիրակության եւ ուկրաինացի փորձագետների ամփոփիչ ընդունելություն է կազմակերպել՝ ամրապնդելով հայ-ուկրաինական հարաբերությունների խորացման հանձնառությունը։
 
NV-ն անկախ ուկրաինական մեդիա հոլդինգ է, որը հիմնադրվել է 2014 թվականին պրոֆեսիոնալ լրագրողների թիմի կողմից։
 
Այսօր հոլդինգը ներառում է NV շաբաթաթերթի լրատվական ամսագիրը, NV.ua լրատվական կայքը, Radio NV համազգային ռադիոկայանը և պանելային քննարկումներ: 
 
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի խումբ համախոհների կողմից՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանն իրենց ներդրումն ունենալու եւ քաղաքացիական նախաձեռնություններին արհեստավարժ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
 
«Ազատ քաղաքացի»-ն մաս է կազմում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Սեւծովյան հասարակական կազմակերպությունների ֆորումի: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն