Ամազոնեան մարդակերները կերել են 19-ամեայ ագարակապանին<br />


Ամազոնեան մարդակերները կերել են 19-ամեայ ագարակապանին

  • 10-02-2009 16:57:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամազոնեան Կուլինա ցեղի հինգ անդամներ գտնւում են փախուստի մէջ այն բանից յետոյ, երբ նրանց մեղադրել են 19-ամեայ ագարակապանի սպանութեան, մասնատման եւ ուտելու մէջ: Դա եղել է կաննիբալիզմի (մարդակերության) ծիսական արարողութիւն: Այդ դէպքի մասին CNN-ին պատմել են Պերուի սահմանին գտնուող բրազիլական Էնվիրա ամազոնեան գիւղի իշխանութիւնները: Բրազիլական օրէնքների համաձայն, ռազմական կամ քաղաքացիական ոստիկանութեանը չի թոյլատրւում մտնել հնդկացիների հողերը: Ըստ տեղական մարմինների ներկայացուցիչների, ագարակապանը եւ այդ ցեղի ներկայացուցիչները լաւ իմացել են միմեանց: Սակայն այս անգամ հնդկացիները ագարակապանին հրաւիրել են իրենց մօտ: Նրան դրանից յետոյ այլեւս ոչ ոք չի տեսել: Երիտասարդի հարազատները սկսել են նրան փնտրել անհետացումից երեք օր յետոյ միայն: Նրանց աչքի առաջ յայտնուել է գիւղում կախուած նրա քառատված մարմնի եւ գանգի ահաւոր պատկերը:
  -   Միջազգային