Իլլինոյսի նահանգապետը պաշտօնանկ է արուել<br />


Իլլինոյսի նահանգապետը պաշտօնանկ է արուել

  • 30-01-2009 15:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան Իլլինոյսի նահանգի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը Սենատի որոշմամբ մեղաւոր է ճանաչուել ծառայողական դիրքի չարաշահման համար եւ ազատուել իր պարտականութիւններից, հաղորդում է BBC-ն: Բլագոեւիչի պաշտօնանկմանը կողմ են արտայայտուել Սենատի 59 անդամներ, դէմ` ոչ ոք: Այդպիսով սենատորները հաւանութիւն են տուել այն մեղադրանքներին, որ Բլագոեւիչը փորձել է վաճառել այն տեղը Սենատում, որն ազատուել էր Բարակ Օբամայի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց յետոյ: Բլագոեւիչը առաջին նահանգապետն է վերջին 20 տարիների ընթացքում, որ պաշտօնից հեռացւում է իմպիչմենթի ընթացակարգի արդիւնքում: Բլագոեւիչը ձերբակալուել է 2008 թուականի դեկտեմբերին, այժմ նա սպասում է դատի` կաշառակերութեան մեղադրանքով:
  -   Միջազգային