ՆԱՍԱ-ն կեանքի նոր նշաններ է յայտնաբերել Մարսի վրայ<br />


ՆԱՍԱ-ն կեանքի նոր նշաններ է յայտնաբերել Մարսի վրայ

  • 15-01-2009 19:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրայ յայտնաբերել են մեթանի խոշոր պաշարներ եւ ստացել եւս մի ապացոյց Կարմիր մոլորակում կեանքի գոյութեան մասին, գրում է «Դեյլի թելեգրաֆը»: Մեթանը գազ է, որ արտադրւում է առաւելապէս կենդանի օրգանիզմների կողմից: Օդագնացության եւ տիեզերական տարածութեան հետազօտման ԱՄՆ-ի ազգային գործակալութիւնը (NASA) Մարս մոլորակի մեթանի պաշարները գնահատել է Երկրագնդի ամենախոշոր գազի հանքավայրին հաւասար: Այժմ գիտնականները պէտք է պարզեն` արդեօք կարմիր մոլորակում գազի առկայութիւնը կենսաբանական, թէ հրաբխային պրոցեսների արդիւնք է:
  -   Միջազգային