ՆԱՍԱ-ն կյանքի նոր նշաններ է հայտնաբերել Մարսի վրա<br />


ՆԱՍԱ-ն կյանքի նոր նշաններ է հայտնաբերել Մարսի վրա

  • 15-01-2009 19:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՍԱ-ի գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են մեթանի խոշոր պաշարներ եւ ստացել եւս մի ապացույց Կարմիր մոլորակում կյանքի գոյության մասին, գրում է «Դեյլի թելեգրաֆը»: Մեթանը գազ է, որ արտադրվում է առավելապես կենդանի օրգանիզմների կողմից: Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ԱՄՆ-ի ազգային գործակալությունը (NASA) Մարս մոլորակի մեթանի պաշարները գնահատել է Երկրագնդի ամենախոշոր գազի հանքավայրին հավասար: Այժմ գիտնականները պետք է պարզեն` արդյոք կարմիր մոլորակում գազի առկայությունը կենսաբանական, թե հրաբխային պրոցեսների արդյունք է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play