«Թայմը» Օբամային ճանաչել է «տարուայ մարդ»<br />


«Թայմը» Օբամային ճանաչել է «տարուայ մարդ»

  • 17-12-2008 18:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Թայմ» հանդէսը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային ճանաչել է «տարուայ մարդ»: Այս պատուաւոր կոչումը ամէն տարի դեկտեմբերին շնորհւում է, ըստ ամերիկեան ազդեցիկ պարբերականի, համաշխարհային իրադարձութիւնների վրայ առաւել խոր ազդեցութիւն գործած մարդուն կամ մարդկանց խմբին: Դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման նոյեմբերին նախագահական ընտրութիւններում համոզիչ յաղթանակ տարաւ իր մրցակից հանրապետական Ջոն Մակքեյնի նկատմամբ: Նա դարձաւ առաջին սեւամորթ նախագահը ԱՄՆ-ի ողջ պատմութեան ընթացքում:
  -   Միջազգային