«Թայմը» Օբամային ճանաչել է «տարվա մարդ»<br />


«Թայմը» Օբամային ճանաչել է «տարվա մարդ»

  • 17-12-2008 18:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թայմ» հանդեսը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային ճանաչել է «տարվա մարդ»: Այս պատվավոր կոչումը ամեն տարի դեկտեմբերին շնորհվում է, ըստ ամերիկյան ազդեցիկ պարբերականի, համաշխարհային իրադարձությունների վրա առավել խոր ազդեցություն գործած մարդուն կամ մարդկանց խմբին: Դեմոկրատ սենատոր Բարաք Օբաման նոյեմբերին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ իր մրցակից հանրապետական Ջոն Մակքեյնի նկատմամբ: Նա դարձավ առաջին սեւամորթ նախագահը ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play