«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ անել Ուկրաինային<br />


«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ անել Ուկրաինային

  • 16-12-2008 16:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն պատրաստ է գնային զիջումներ անել Ուկրաինային այն դէպքում, եթէ Կիեւը թոյլ տայ ռուսական մենաշնորհային ընկերութեանը մեծացնելու իր անմիջական ներկայութիւնը ներքին ուկրաինական շուկայում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով «Դելո» թերթը: Աւելի վաղ «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը յայտարարել էր, որ ռուսական ընկերութիւնը «Նաֆտոգազին» առաջարկութիւն է արել, որը թոյլ կտայ լուծել Ուկրաինայի ընթացիկ պարտքերի հետ կապուած հակամարտութիւնը եւ նոր համաձայնագիր ստորագրել 2009 թուականի մատակարարումների վերաբերեալ: «Գազպրոմի» տուեալներով, Ուկրաինան սեպտեմբեր-նոյեմբերի գազամատակարարումների համար պարտք է 2,4 մլրդ դոլար:
  -   Միջազգային