ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի ղեկավարին սպառնում են սպանել<br />


ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի ղեկավարին սպառնում են սպանել

  • 16-12-2008 16:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի անվտանգութեան ծառայութիւնը ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննում են ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոկմանի դէմ ուղղուած մահուան սպառնալիքները, որ նա ստացել է ինտերնետով: Այս մասին յայտնել է Գլխաւոր վեհաժողովի նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Էնրիկե Յեվեսը: «Շատ լուրջ սպառնալիքներ են յայտնուել ինտերնետում Գլխաւոր վեհաժողովի նախագահի կեանքի դէմ»,- ասել է Յեվեսը` աւելացնելով, որ ՄԱԿ-ի անվտանգութեան ծառայութիւնը աջակցութեան համար դիմել է ԱՄՆ-ի իշխանութիւններին այդ փաստերը հետաքննելու նպատակով: Կանխավ մամուլում շրջանառւում էին լուրեր, թէ դ'Էսկոտոյին սպառնացել են իր հակաիսրայելյան դիրքորոշման առնչութեամբ, սակայն Յեվեսը դա չի հաստատել: Գլխաւոր վեհաժողովի նախագահը նաեւ յայտնի է իր հակաամերիկյան հայեացքներով:
  -   Միջազգային