ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ղեկավարին սպառնում են սպանել<br />


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ղեկավարին սպառնում են սպանել

  • 16-12-2008 16:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Միգել դ'Էսկոտո Բրոկմանի դեմ ուղղված մահվան սպառնալիքները, որ նա ստացել է ինտերնետով: Այս մասին հայտնել է Գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Յեվեսը: «Շատ լուրջ սպառնալիքներ են հայտնվել ինտերնետում Գլխավոր վեհաժողովի նախագահի կյանքի դեմ»,- ասել է Յեվեսը` ավելացնելով, որ ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը աջակցության համար դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին այդ փաստերը հետաքննելու նպատակով: Կանխավ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե դ'Էսկոտոյին սպառնացել են իր հակաիսրայելյան դիրքորոշման առնչությամբ, սակայն Յեվեսը դա չի հաստատել: Գլխավոր վեհաժողովի նախագահը նաեւ հայտնի է իր հակաամերիկյան հայացքներով:
Նոյյան տապան  -   Միջազգային