Թռչնագրիպի նոր բռնկում է ի յայտ եկել Հնդկաստանում<br />


Թռչնագրիպի նոր բռնկում է ի յայտ եկել Հնդկաստանում

  • 16-12-2008 16:42:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թռչնագրիպի բռնկում է գրանցուել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում, տեղեկացնում են տեղի իշխանութիւնները: Ինչպէս պարզուել է, այդ վտանգաւոր հիւանդութիւնը վերջին շաբաթուայ ընթացքում 5 հազար հաւի անկման պատճառ է դարձել: Կատարուված ուսումնասիրությունները հաստատել են, որ խօսքը թռչնագրիպի H5N1 վտանգաւոր տարատեսակի մասին է, որը կարող է փոխանցուել մարդուն: Առաջին անգամ Հնդկաստանում թռչնագրիպի վիրուսը յայտնաբերուել է 2006 թուականին: 2008 թուականի յունուարին այդ հիւանդութեան պատճառով Արեւմտյան Բենգալիայի թռչնաֆերմաներում հարկ է եղել ոչնչացնել մօտ 5 մլն հաւ եւ բադ:
  -   Միջազգային