Թռչնագրիպի նոր բռնկում է ի հայտ եկել Հնդկաստանում<br />


Թռչնագրիպի նոր բռնկում է ի հայտ եկել Հնդկաստանում

  • 16-12-2008 16:42:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թռչնագրիպի բռնկում է գրանցվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում, տեղեկացնում են տեղի իշխանությունները: Ինչպես պարզվել է, այդ վտանգավոր հիվանդությունը վերջին շաբաթվա ընթացքում 5 հազար հավի անկման պատճառ է դարձել: Կատարված ուսումնասիրությունները հաստատել են, որ խոսքը թռչնագրիպի H5N1 վտանգավոր տարատեսակի մասին է, որը կարող է փոխանցվել մարդուն: Առաջին անգամ Հնդկաստանում թռչնագրիպի վիրուսը հայտնաբերվել է 2006 թվականին: 2008 թվականի հունվարին այդ հիվանդության պատճառով Արեւմտյան Բենգալիայի թռչնաֆերմաներում հարկ է եղել ոչնչացնել մոտ 5 մլն հավ եւ բադ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play