Ստոկհոլմում եւ Օսլոյում յանձնուել են Նոբելեան մրցանակները<br />


Ստոկհոլմում եւ Օսլոյում յանձնուել են Նոբելեան մրցանակները

  • 11-12-2008 16:20:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի թագավոր Կարլոս XVI Գուստավը յանձնել է պարգեւները 2008 թուականի ֆիզիկայի, քիմիայի, բժշկագիտութեան, գրականութեան եւ էկոնոմիկայի ոլորտների Նոբելեան մրցանակի դափնեկիրներին: Արարողութիւնը կայացել է Շվեդիայի մայրաքաղաքի Համերգասրահում: Ֆիզիկայի ոլորտի Նոբելեան մրցանակը յանձնուել է ճապոնացիներ Մակոտո Կոբայասիին եւ Տոիսիխիդե Մասկավեին: ԱՄՆ-ում աշխատող ճապոնացի Յոտիրո Նամբուն չի կարողացել ժամանել հանդիսութեանը: Այնուհետեւ կայացել է քիմիայի ոլորտի Նոբելեան դափնեկիրների պարգեւատրումը: Բոլոր մրցանակակիրները` Օսամու Սիմոմուրան, Մարտին Չալֆին եւ Ռոջեր Սիենը աշխատում են ԱՄՆ-ում: Բժշկագիտութեան ոլորտի մրցանակն ստացել են գերմանացի Հարալդ ցուր Հաուզենը եւ երկու ֆրանսիացիներ` Ֆրանսուազ Բարրե-Սինուսսին եւ Լյուք Մոնտանիեն: Գրականութեան նոբելեան մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գրող Ժան-Մարի լե Կլեզիոն: Վերջապէս, էկոնոմիկայի բնագաւառում Նոբելեան մրցանակի է արժանացել ամերիկացի Պոլ Կրուգմանը: Աւելի վաղ Օսլոյում Խաղաղութեան նոբելեան մրցանակը յանձնուել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարիին: Խաղաղութեան նոբելեան մրցանակը կազմում է 10 մլն. շվեդական կռոն (մօտաւորապէես 1,5 մլն. ԱՄՆ-ի դոլար):
  -   Միջազգային