ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ<br /> ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

  • 25-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Արտաքին գործերի նախարարութեան «Hellinic Aid» բաժնի ֆինանսավորմամբ ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան Հանրապետական անասնաբուժական ախտորոշիչ կենտրոնում նոյեմբերի 25-ին բացուեց սննդամթերքում պեստիցիդների (թունաքիմիկատների) ստուգման լաբորատորիա: Լաբորատորիան, որի բացմանը ներկայ էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը եւ գիւղատնտեսութեան նախարար Արամայիս Գրիգորեանը, ստեղծուել է Յունաստանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ: Ժամանակակից սարքավորմուներով հագեցած լաբորատորիայի համար յունական կառավարութիւնը յատկացրել է 230 հազար եւրօ: Տ.Սարգսեյանի խօսքերով, լաբորատորիան հնարաւորութիւն կտայ գիւղնախարարութեանը հանրութեանը տրամադրել տեղեկատուութիւն այն մասին, որ թէ Հայաստանում աճեցուած որ պտուղ-բանջարեղենում առողջութեան համար վնասակար նիւթեր չեն պարունակւում: Նա նշեց, որ մինչ օրս նման հագեցուածութեան լաբորատորիա հանրապետութիւնում չի եղել, որպէսզի հնարաւոր լիներ պարզել, թէ պտուղների մշակման ժամանակ օգտագործվող քիմիական նիւթերը յետագայում ինչ ազդեցութիւն են թողնում օգտագործողների վրայ: Ըստ Տ.Սարգսեյանի, այս նախաձեռնութիւնը շատ կարեւոր է, քանի որ 2009թ.-ին նախատեսւում է հանրապետութիւնում աւելացնել գիւղատնտեսութեան տեսակարար կշիռը` ինչպէս ՀՆԱ-ում, այնպէս էլ սպառման ապրանքների ծաւալներում: Աթէնքի Գիւղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Սերգո Յարութիւնեյանը ընդգծեց, որ այս լաբորատորիան հնարաւորութիւն կտայ ստուգման ենթարկել ինչպէս Հայաստանում արտադրուած, այնպէս էլ ներկրւող սննդամթերքն ու գիւղմթերքները: «Այս լաբորատորիայում կը ստուգուի սննդամթերքում պարունակուող մօտ 100 թունաքիմիկատների չափաբաժինը: Եթէ դրանց քանակութիւնը նորմայից աւելի լինի, ապա կարգելուի տուեալ սննդամթերքի կամ գիւղմթերքի վաճառքը շուկայում»,- ասաց Ս.Յարութիւնեյանը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանից արտահանուող մթերքը լաբորտաորիայում փորձաքննության ենթարկվելուց յետոյ կստանայ եւրոպական ստանդարտներին համապատասխանող սերտիֆիկատ: Ս.Յարութիւնեյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական կլինի, եւ յունական կառավարութեան ֆինանսավորմամբ 2009թ.-ին Երեւանում կբացուի տարբեր խմիչքների հետազօտման լաբորատորիա, ինչպէս նաեւ կենդանիների կերի պատրաստման գործարան:
  -   Տնտեսութիւն