ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ<br /> ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՆ ՅԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ

  • 06-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան նոյեմբերի 6-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսեանը բոլոր գերատեսչութիւններին յանձնարարեց համագործակցել գիտական ինստիտուտների հետ եւ ներկայացնել այն նախագծերն ու բիզնես ծրագրերը, որոնցում կարող է ներգրաւել նաեւ մասնաւոր հատուածը: Ըստ վարչապետի, իրենց առաքելութիւնը պէտք է լինի գիտութեան ու մասնաւոր հատուածի միջեւ կապ ապահովելը, ներդրումներ կատարելը, ինչպէս նաեւ աջակցել, որ այդ ծրագրերը հնարավորինս շուտ իրականացուեն: Տ.Սարգսեանը յիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աւելի վաղ յանձնարարել էր նախարարութիւններին մշակել ներդրումային ծրագրեր, որոնք պէտք է պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան հայեցակարգի բաղկացուցիչ մաս հանդիսանան:
  -   Տնտեսութիւն