ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ<br /> ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐ

  • 06-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր գերատեսչություններին հանձնարարեց համագործակցել գիտական ինստիտուտների հետ եւ ներկայացնել այն նախագծերն ու բիզնես ծրագրերը, որոնցում կարող է ներգրավվել նաեւ մասնավոր հատվածը: Ըստ վարչապետի, իրենց առաքելությունը պետք է լինի գիտության ու մասնավոր հատվածի միջեւ կապ ապահովելը, ներդրումներ կատարելը, ինչպես նաեւ աջակցել, որ այդ ծրագրերը հնարավորինս շուտ իրականացվեն: Տ.Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հանձնարարել էր նախարարություններին մշակել ներդրումային ծրագրեր, որոնք պետք է պետություն-մասնավոր հատված համագործակցության հայեցակարգի բաղկացուցիչ մաս հանդիսանան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play