«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ<br /> ՎԱՍՏԱԿԵԼ Է 6 ՄԻԱՒՈՐ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ
ՎԱՍՏԱԿԵԼ Է 6 ՄԻԱՒՈՐ

  • 08-09-2008 18:00:00   |   |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացուող շախմատի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում սեպտեմբերի 7-ին խաղադադար էր հայտարաված: Սեպտեմբերի 8-ին նշանակուած են 2-րդ շրջանի առաջին հանդիպումները: Լեւոն Արոնեանը (Հայաստան) 4-րդ փուլում յաղթեց Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա), 5-րդ փուլում` ոչ-ոքի խաղաց Թեմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ: Մրցաշարային աղիւսակը 9-ը միաւորով գլխաւորում է Վեսելին Թոփալովը (Բուլղարիա): Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) ունի 8, Լեւոն Արոնեանը` 6, Վասիլի Իվանչուկը, Վիշվանաթան Աանանդը (Հնդկաստան) եւ Թեմուր Ռաջաբովը` 4-ական միաւոր: Սեպտեմբերի 8-ին նախատեսուած 6-րդ փուլում Արոնեանի մրցակիցը Մ.Կառլսենն է:
  -   Սպորտ