ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆԸ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
04-08-2008 18:40:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային ժողովրդավարական
կուսակցութեան նախագահ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում
հայաստանեան պատուիրակութեան նախկին անդամ Շավարշ Քոչարեանը ՀՀ
նախագահ Սերժ Սարգսեյանի հրամանագրով նշանակուել է արտաքին գործերի
նախարարի տեղակալ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլոյ
գրասենեակից:
Շավարշ Քոչարեանը եղել է Ազգային ժողովրդավարական միութեան
(ԱԺՄ) անդամ: Հայաստանի խորհրդարանի նախորդ չորս գումարումների
պատգամաւոր էր, նախ` Ազգային ժողովրդավարական միութեան, ապա`
«Արդարութիւն» դաշինքի խորհրդարանական խմբակցութիւնների կազմում
(«Արդարութիւն» դաշինքից Շ.Քոչարեանը դուրս է եկել 2005
թուականին):