«ԱՐՄԷՆՏԵԼ»-ԻՆ 15-ՕՐԵԱՅ ԺԱՄԿԷՏ Է ՏՐՈՒԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻՆ<br /> ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻՆ ՀԱՄԱԿՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ<br /> ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-ԻՆ 15-ՕՐԵԱՅ ԺԱՄԿԷՏ Է ՏՐՈՒԵԼ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻՆ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻՆ ՀԱՄԱԿՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 18-06-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը յունիսի 18-ին քննարկեց ինտերնետ հասանելիութեան ծառայութիւններ մատուցող «Վեբ», «Արմինկօ» եւ «Քրոսսնեթ» ընկերութիւնների դիմումներն ընդդէմ «Արմէնտել» ընկերութեան: Պրովայդերների կողմից ներկայացուած դիմումների համաձայն, ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցուած հեռախոսացանցին միացման վարձակալութեան տրամադրման ծառայութիւնների շուկայում, «Արմէնտել»-ն այդ ցանցի միջոցով սպառողներին մատուցում է բարձր արագութեամբ եւ ցածր գնով ինտերնետ հասանելիութեան ծառայութիւն («Հայ Լայն), սակայն մերժում է այլ լիցենզավորված պրովայդերներին նմանատիպ ծառայութիւններ մատուցելը` չտրամադրելով նրանց հանրային համակցուած հեռախոսացանցը (բաշխիչ ցանց) վարձակալութեան պայմաններով: Միաժամանակ պրովայդերները առաջարկում են Հայաստանում իրականացնել օպտիկամանրաթելային կապով արտաքին կապուղիների շուկայի ուսումնասիրութիւն: Պրովայդերները պնդում են, որ «Արմէնտել»-ը տեխնիկապղէս հնարաւորութիւն ունի հեռախօսային գծերը վարձակալութեամբ տրամադրել իրենց: Նրանց կարծիքով, «Արմէնտել»-ի այս քայլերը ակնյայտօրէն ուղղուած են ինտերնետ հասանելիութեան ծառայութիւնների ոլորտում եւս մենաշնորհ ձեռք բերելուն: Նշենք, որ «Արմէնտել»-ի եւ 7 պրովայդերների ներկայացուցիչների միջեւ կազմուել էր միջոցառումների իրականացման յուշագիր, որը պէտք է իրականացվեր 10-օրեայ ժամկէտում: Մինչդեռ, ըստ պրովայդերների, «Արմէնտել»-ը յուշագրով ամրագրուած դրոյթների իրականացման ուղղութեամբ քայլեր չի ձեռնարկել: Յանձնաժողովի նիստում պրովայդերների հետ նշուած հարցը լուծելու համար Յանձնաժողովը «Արմէնտել»-ին յատկացրեց 15-օրեայ ժամկէտ, որից յետոյ միայն յանձնաժողովը կձեռնարկի համպատասխան միջոցառումներ:
  -   Տնտեսութիւն