ԱՄՀ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԵԿՈՅՑԸ<br />


ԱՄՀ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԵԿՈՅՑԸ

  • 17-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յունիսի 17-ին հանդիպում է ունեցել Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելութեան ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Ումեսի եւ Հայաստանում ԱՄՀ գրասենեակի ներկայացուցիչների հետ: Մակրոտնտեսական քաղաքականությունների եւ կառուցուածքային բարեփոխումների քննարկման նպատակով մեր երկրում գտնուող ԱՄՀ առաքելութիւնը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել է Արժոյթի միջազգային հիմնադրամի զեկոյցը` Հայաստանի հարկային բարեփոխումների վերաբերեալ: ԱՄՀ-ի հետ քննարկումները հիմք կծառայեն հիմնադրամի հետ համագործակցութեան նոր ծրագրի շուրջ կայանալիք բանակցութիւնների համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխաւոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, ՀՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան պետը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահը: ԱՄՀ առաքելութեան ղեկավարը նշել է, որ հիմնադրամում քաջալերված են ՀՀ կառավարութեան ծրագրում արտացոլուած հարկային ոլորտի բարեփոխումների նախանշումներով, որոնք, ըստ նրա, համահունչ են ԱՄՀ-ի առաջարկած սկզբունքներին: Առաքելութեան ներկայացուցիչների կարծիքով, ոլորտի բարեփոխումների ծրագիրը բաւականին ամբողջական է, ուղղուած է երկրում աղքատութեան կրճատմանը, տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու կոռուպցիայի նուազեցմանը, եւ մնում է միայն այդ ամէնը փոխկապակցված իրականացնել` նկատի առնելով նաեւ զեկոյցում ներկայացուած որոշակի դիտողութիւններն ու առաջարկները: Զեկոյցի քննարկման ժամանակ շեշտուել է նաեւ բարեփոխումների տրամաբանության մասին հասարակութեանը ժամանակին եւ մատչելի ձեւով իրազեկելու անհրաժեշտութիւնը: Տ.Սարգսեանը չափազանց հետաքրքիր է համարել զեկոյցում առկայ դիտարկումները, որոնք, նրա համոզմամբ, հիմք են ստեղծում հիմնադրամի հետ Հայաստանի յետագայ համագործակցութեան, նոր ծրագրի մշակման եւ իրականացման համար:
  -   Տնտեսութիւն