Աւագ Շաբաթուայ հիմնական արարողություններն սկսւում են մարտի
31-ին` Աւագ Հինգշաբթի
31-03-2010 19:30:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի մարտի
29-ից սկսուել է Աւագ Շաբաթը: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին`
Սբ.Զատկին նախորդող շաբաթն է, որի իւրաքանչիւր օրը խորհրդանշում
է Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթուայ ընթացքում տեղի ունեցած
առանձին դէպքերը: Յիշատակւում են Քրիստոսի վերջին պատգամները,
չարչարանքները, մահը եւ Յարութիւնը: Աւագ Շաբաթուայ հիմնական
արարողություններն սկսւում են Աւագ Հինգշաբթի:
Ինչպէս տեղեկացրեցին Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ
դիւանից, Աւագ Հինգշաբթի` ապրիլի 1-ին, ժ. 16.30-ին, բոլոր
եկեղեցիներում կկատարուի Ոտնլվայի արարողութիւն: Առաջնորդանիստ Ս.
Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատեան Հայրապետական թեմի
առաջնորդական փոխանորդ Տեր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը:
16.30-ին, բոլոր եկեղեցիներում կկատարուի Ոտնլվայի արարողութիւն:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատեան
Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նաւասարդ
արքեպիսկոպոս Կճոյեանը: Նրա ձեռամբ ծնկաչոք 12 մանուկների ոտքեր
կլվացվեն, ինչը խորհրդանշում է Յիսուսի Վերջին Ընթրիքից առաջ Իր
աշակերտների ոտքերի լուացումը` ճշմարիտ հեզութեան ու խոնարհութեան
օրինակ: Ոտնլվայի աւարտին կօրհնուի իւղ, որը կբաժանուի եկեղեցում
ներկայ մարդկանց: Աւագ հինգշաբթի երեկոյեան կատարւում է Խաւարման
կարգ, որը վերաբերում է Աւագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ
խաչելությունն ու թաղումը: Արարողութեան ընթացքում աւետարանական
ընթերցումները յիշեցնում են Յիսուսի աղօթքը Գեթսեմանի պարտեզում,
Յիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: