Ավագ Շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են մարտի<br /> 31-ին` Ավագ Հինգշաբթի<br />


Ավագ Շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են մարտի
31-ին` Ավագ Հինգշաբթի

  • 31-03-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի մարտի 29-ից սկսվել է Ավագ Շաբաթը: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ.Զատկին նախորդող շաբաթն է, որի յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքերը: Հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ Հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են Ավագ Հինգշաբթի: Ինչպես տեղեկացրեցին Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, Ավագ Հինգշաբթի` ապրիլի 1-ին, ժ. 16.30-ին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Ոտնլվայի արարողություն: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: 16.30-ին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Ոտնլվայի արարողություն: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նրա ձեռամբ ծնկաչոք 12 մանուկների ոտքեր կլվացվեն, ինչը խորհրդանշում է Հիսուսի Վերջին Ընթրիքից առաջ Իր աշակերտների ոտքերի լվացումը` ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ: Ոտնլվայի ավարտին կօրհնվի յուղ, որը կբաժանվի եկեղեցում ներկա մարդկանց: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
Նոյյան տապան  -   Հասարակություն