Աւագ Շաբաթուայ հիմնական արարողություններն սկսւում են մարտի<br /> 31-ին` Աւագ Հինգշաբթի<br />


Աւագ Շաբաթուայ հիմնական արարողություններն սկսւում են մարտի
31-ին` Աւագ Հինգշաբթի

  • 31-03-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի մարտի 29-ից սկսուել է Աւագ Շաբաթը: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ.Զատկին նախորդող շաբաթն է, որի իւրաքանչիւր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթուայ ընթացքում տեղի ունեցած առանձին դէպքերը: Յիշատակւում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ Յարութիւնը: Աւագ Շաբաթուայ հիմնական արարողություններն սկսւում են Աւագ Հինգշաբթի: Ինչպէս տեղեկացրեցին Արարատեան Հայրապետական թեմի Մամլոյ դիւանից, Աւագ Հինգշաբթի` ապրիլի 1-ին, ժ. 16.30-ին, բոլոր եկեղեցիներում կկատարուի Ոտնլվայի արարողութիւն: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը: 16.30-ին, բոլոր եկեղեցիներում կկատարուի Ոտնլվայի արարողութիւն: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կկատարի Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը: Նրա ձեռամբ ծնկաչոք 12 մանուկների ոտքեր կլվացվեն, ինչը խորհրդանշում է Յիսուսի Վերջին Ընթրիքից առաջ Իր աշակերտների ոտքերի լուացումը` ճշմարիտ հեզութեան ու խոնարհութեան օրինակ: Ոտնլվայի աւարտին կօրհնուի իւղ, որը կբաժանուի եկեղեցում ներկայ մարդկանց: Աւագ հինգշաբթի երեկոյեան կատարւում է Խաւարման կարգ, որը վերաբերում է Աւագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողութեան ընթացքում աւետարանական ընթերցումները յիշեցնում են Յիսուսի աղօթքը Գեթսեմանի պարտեզում, Յիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  -   Հասարակութիւն