Orange-ը հիւրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին


Orange-ը հիւրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին

  • 04-04-2011 16:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
Ապրիլի 4-ին Orange-ը հիւրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան Եւրատեսիլում: Արդէն երկրորդ տարին լինելով Եւրատեսիլի գլխաւոր գործընկերը Հայաստանում եւ չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միաւորում է երկու երկրների երաժշտասէրներին այս մեծ համաեւրոպական տօնի շուրջ: , Արդէն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է Եւրատեսիլին: Սա մեծ եւրոպական միջոցառում է, որը թոյլ է տալիս միաւորուել երաժշտութեան շուրջ, ճանաչել միմեանց, միասին անցկացնել ոգեւորութեան պահէր ու պարզապէս միասին զուարճանալ: Անցեալ տարուայ մեր փորձը ցոյց տուեց, որ հայերն իսկապէս սիրում էն այս իրադարձութիւնը եւ մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եւրոպական այս տօնի իրականացմանը Հայաստանում: Ուրախ ենք նաեւ այսօր հիւրընկալել մոլդովացի մասնակիցներին, որոնք Orange Մոլդովայի մեր գործընկերների հետ ծանօթանալուց յետոյ այսօր Orange Արմէնիայում ենէ, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: Orange-ն այս տարի նոյնպէս իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիւ եւրատեսիլեան անակնկալներ, որոնք թոյլ կը տան նրանց այս մեծ տօնի անմիջական մասնակիցը դառնալ:
  -   Մշակոյթ