Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին


Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին

  • 04-04-2011 16:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
Ապրիլի 4-ին Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան Եվրատեսիլում: Արդեն երկրորդ տարին լինելով Եվրատեսիլի գլխավոր գործընկերը Հայաստանում եւ չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միավորում է երկու երկրների երաժշտասերներին այս մեծ համաեվրոպական տոնի շուրջ: , Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է Եվրատեսիլին: Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջ, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգեւորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ հայերն իսկապես սիրում են այս իրադարձությունը եւ մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը Հայաստանում: Ուրախ ենք նաեւ այսօր հյուրընկալել մոլդովացի մասնակիցներին, որոնք Orange Մոլդովայի մեր գործընկերների հետ ծանոթանալուց հետո այսօր Orange Արմենիայում ենե, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Orange-ն այս տարի նույնպես իր բաժանորդներին ներկայացնելու է բազմաթիվ եվրատեսիլյան անակնկալներ, որոնք թույլ կտան նրանց այս մեծ տոնի անմիջական մասնակիցը դառնալ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play