Տիգրան Սարգսեան. Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիւ երկիրն ունի հանքահումքային արդիւնաբերութեան կայացած համալիր


Տիգրան Սարգսեան. Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիւ երկիրն ունի հանքահումքային արդիւնաբերութեան կայացած համալիր

  • 03-04-2011 16:57:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն ապրիլի 3-ին` Երկրաբանի օրուայ առթիւ շնորհաւորական ուղերձ է յղել երկրաբանութեան ոլորտի աշխատողներին, որում մասնաւորապէս ասուած է. «Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից իւրաքանչիւրի կատարած աշխատանքի, որը կարելի է համեմատել բնական հարստութիւնների համար բնութեան տարերքների դէմ իւրատեսակ պայքարի հետ: Հայաստանի տնտեսութիւնն այլ դիմագիծ կ'ունենար առանց հանքարդիւնաբերութեան, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացայայտման: Հայ երկրաբանների` խիզախ, նպատակաուղղուած ու իրենց գործին նուիրուած մարդկանց աշխատանքի շնորհիւ մեր երկիրն ունի հանքահումքային արդիւնաբերութեան կայացած համալիր: Վստահ եմ, այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային էն մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդիւնաւէտ կառավարման մեխանիզմները: Դրանք կ'ամրապնդեն արձանագրուած յաջողութիւններն ու հանքարդիւնաբերութեան եւ ընդհանրապէս տնտեսութեան դինամիկ ու կայուն աճի հիմք կը հանդիսանան: Կրկին շնորհաւորում եմ երկրաբանի օրուայ առթիւ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ»:
  -   Հասարակութիւն