Տիգրան Սարգսյան. Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիվ երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր


Տիգրան Սարգսյան. Հայ երկրաբանների աշխատանքի շնորհիվ երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր

  • 03-04-2011 16:57:11   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին` Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է. «Մեր երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի, որը կարելի է համեմատել բնական հարստությունների համար բնության տարերքների դեմ յուրատեսակ պայքարի հետ: Հայաստանի տնտեսությունն այլ դիմագիծ կունենար առանց հանքարդյունաբերության, ընդերքի հումքային ու տնտեսական ներուժի բացահայտման: Հայ երկրաբանների` խիզախ, նպատակաուղղված ու իրենց գործին նվիրված մարդկանց աշխատանքի շնորհիվ մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: Վստահ եմ, այսօր էլ ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմները: Դրանք կամրապնդեն արձանագրված հաջողություններն ու հանքարդյունաբերության եւ ընդհանրապես տնտեսության դինամիկ ու կայուն աճի հիմք կհանդիսանան: Կրկին շնորհավորում եմ երկրաբանի օրվա առթիվ, ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն եւ նորանոր հաջողություններ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն