Կայացաւ «Վահան Թեքեյան» ամենամեայ մրցանակաբաշխութեան վերջին`<br /> գեղանկար եւ քանդակ անուանակարգերի աշխատանքների ցուցադրությունը<br />


Կայացաւ «Վահան Թեքեյան» ամենամեայ մրցանակաբաշխութեան վերջին`
գեղանկար եւ քանդակ անուանակարգերի աշխատանքների ցուցադրությունը

  • 05-02-2010 19:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրուարի 5-ին Հայաստանի Թեքեյան մշակոյթային միութեան «Վահան Թեքեյան» ամենամեայ մրցանակաբաշխանն ամփոփուեցին վերջին` գեղանկար եւ քանդակ անուանակարգերի մասնակիցների աշխատանքները, ցուցադրության ներկայացուեց 23 գեղանկարիչների եւ 8 քանդակագործների մէկական աշխատանք: Այս տարի մրցանակաբաշխութիւնն ընդգրկում է մշակոյթի 9 բնագաւառներ` գրականութիւն, երաժշտություն, թատրոն, հեռուստառադիոլրագրություն, գեղանկար, քանդակ, մանկապատանեկան ստեղծագործութիւններ, սոցիալ-քաղաքական եւ երգիծական անվանակարգեր, որին մասնակցել են ինչպէս Հայաստանի Հանրապետութեան, այնպէս էլ Արցախի, Ջավախքի, ինչպէս նաեւ Սփիւռքի շուրջ 250-300, հիմնականում երիտասարդ ստեղծագործողներ: Թեքեյան մշակոյթային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանի խօսքերով` մրցոյթին ներկայացւող աշխատանքների միակ սահմանափակումն այն էր, որ աշխատանքները պէտք է ստեղծուած լինէին 2008թ. ընթացքում: Ըստ նրա` ժյուրին արդէն իսկ կայացրել է իր որոշումը, իսկ բոլոր 9 անուանակարգերի աշխատանքները կամփոփուեն փետրուարի 9-ին եւ կհայտարարուեն յաղթողների անունները: «Բոլոր անուանակարգերն ունեն մէկ մրցանակային տեղ, իսկ մրցանակն իրենից ներկայացնում է 1000 ամերիկեան դոլարին համարժէք դրամ, ինչպէս նաեւ հուշատախտակ այն մասին, որ նա համարւում է այս թուականի համապատասխան անվանակարգի յաղթողը»,- նշեց միութեան նախագահը:
  -   Մշակոյթ