Ձերբակալուել է կաշառք ստանալու պահին<br />


Ձերբակալուել է կաշառք ստանալու պահին

  • 01-04-2011 19:02:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
Կաշառք ստանալու պահին այսօր ձերբակալուել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետութեան ու քաղաքաշինութեան վարչութեան բաժնի պետի ժամանակաւոր պաշտօնակատար Արթուր Ստեփանոսեանը: Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան մամուլի կենտրոնից յայտնում են, որ վերջինս Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիւ յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը կատարում է ծառայութեան Քննչական վարչութիւնը:
  -   Հասարակութիւն