Ձերբակալվել է կաշառք ստանալու պահին


Ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

  • 01-04-2011 19:02:31   | Հայաստան  |  Հասարակություն
Կաշառք ստանալու պահին այսօր ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս Երեւանի բնակչի տանը կից ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար պահանջել եւ ստացել է նրանից 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ծառայության Քննչական վարչությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play