Նախատեսւում է Գիւմրիում կառուցել նոր բժշկական կենտրոն<br />


Նախատեսւում է Գիւմրիում կառուցել նոր բժշկական կենտրոն

  • 22-01-2010 13:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
2010թ.-ի 1-ին եռամսյակում կսկսուեն Գաւառի հիւանդանոցի հիմնանորոգման աշխատանքները ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսաւորւող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2009թ.-ին իրականացուել են մի շարք աշխատանքներ: Ըստ ՀՀ Առողջապահութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան, ՀՀ առողջապահութեան, անցած տարի աւարտուել են Հրազդանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները: Այդ կենտրոնները ապահովել են բժշկական սարքավորումներով եւ կահոյքով: Բացի այդ, 2009թ.-ին հանրապետութեան 2 մարզերում կառուցուել են 4 գիւղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգուել են 21 ամբուլատորիաներ: Եվս 5 մարզերում ընթացքի մէջ են 5 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները: Բուժսարքաւորումներով հագեցուել են 4 մարզերի 20 գիւղական ամբուլատորիաներ, մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկներ եւ 322 բուժքոյրեր: 2010թ.-ի 1-ին եռամսյակում կաւարտուեն Արմաւիրի, Ապարանի եւ Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները: Այդ կենտրոնները նույնպես կապահովուեն բժշկական սարքավորումներով եւ կահոյքով: 2010թ.-ի 1-ին եռամսյակում կսկսուեն Գաւառի հիւանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մէջ են Գիւմրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
  -   Հասարակութիւն