Նախատեսվում է Գյումրիում կառուցել նոր բժշկական կենտրոն<br />


Նախատեսվում է Գյումրիում կառուցել նոր բժշկական կենտրոն

  • 22-01-2010 13:14:00   | Հայաստան  |  Հասարակություն
2010թ.-ի 1-ին եռամսյակում կսկսվեն Գավառի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2009թ.-ին իրականացվել են մի շարք աշխատանքներ: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության, ՀՀ առողջապահության, անցած տարի ավարտվել են Հրազդանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները: Այդ կենտրոնները ապահովվել են բժշկական սարքավորումներով եւ կահույքով: Բացի այդ, 2009թ.-ին հանրապետության 2 մարզերում կառուցվել են 4 գյուղական ամբուլատորիաներ, 8 մարզերում վերանորոգվել են 21 ամբուլատորիաներ: Եվս 5 մարզերում ընթացքի մեջ են 5 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները: Բուժսարքավորումներով հագեցվել են 4 մարզերի 20 գյուղական ամբուլատորիաներ, մասնագիտական ուսուցում են անցել 237 բժիշկներ եւ 322 բուժքույրեր: 2010թ.-ի 1-ին եռամսյակում կավարտվեն Արմավիրի, Ապարանի եւ Արարատի, իսկ 2-րդ եռամսյակում` Գորիսի բժշկական կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները: Այդ կենտրոնները նույնպես կապահովվեն բժշկական սարքավորումներով եւ կահույքով: 2010թ.-ի 1-ին եռամսյակում կսկսվեն Գավառի հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցման նախապատրաստական աշխատանքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն