Օբաման ուզում է բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ<br />


Օբաման ուզում է բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ

  • 08-12-2008 15:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման կոչ է արել վերագնայատել ամերիկա-ռուսական յարաբերութիւնները` միաժամանակ կշտամբելով Ռուսաստանին Վրաստանի եւ հարեւան այլ երկրների հանդէպ «ագրեսիւ քաղաքականութեան» համար: «Ես կարծում եմ, որ մեզ համար կարեւոր կլինի ամերիկա-ռուսական յարաբերութիւնների վերականգնումը»,- ասել է Օբաման NBC հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցի ժամանակ: Ամերիկացի նորընտիր նախագահը միեւնոյն ժամանակ ասել է, որ արագ տնտեսական աճը եւ հարուստ էներգետիկական պաշարները Ռուսաստանին դարձրել են «շատ ինքնավստահ»:
  -   Միջազգային