Հայաստանի տնտեսութեան իրական հատուած ներդրումները 71,4%-ով<br /> աճել են<br />


Հայաստանի տնտեսութեան իրական հատուած ներդրումները 71,4%-ով
աճել են

  • 05-12-2008 16:35:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսութեան իրական յատուածում օտարերկրեայ ներդրումների հոսքերի ծաւալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել է 805 մլն 343 հազ. դոլար, ինչը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ 71,4%-ով աւելին է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի առաջին տասն ամիսներին ուղղակի ներդրումների ծաւալը կազմել է 594 մլն 940,8 հազ. դոլար, որը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 90,9%-ով: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ուղղակի ներդրումների 13,1%-ը կամ 40 մլն 703,6 հազ.դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպութիւնների սեփականաշնորհումից ստացուած միջոցները: Առանց սեփականաշնորհման միջոցների, իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ընդհանուր ներդրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի համեմատ աճել է 87,6%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 2,2 անգամ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին իրական յատուածում կատարուված օտարերկրեայ ներդրումների 28,03%-ը, իսկ ուղղակի ներդրումների 37,95%-ն ուղղուել են էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրութեան ու բաշխման ոլորտ: Ներդրումների 22,26%-ն (ուղղակի ներդրումների 9,4%-ը) իրականացուել է կապի, իսկ 16,93%-ն (ուղղակի ներդրումների 22,91%-ը)` օդային տրանսպորտի գործունէութեան ոլորտներում:
  -   Տնտեսութիւն